ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Նոր իշխանությունը գողականների հետ «առևտրի» մեջ է մտել․ Մաշտոցի անձնագրայինի նոր պետը Քանաքեռցի Տույի մտերմուհին է

Մինչ Փաշինյանը հայտարարում է, թե գողական աշխարհն ու քրեական հեղինակություններն այլևս տեղ չունեն Հայաստանում, այդ աշխարհի ներկայացուցիչները շարունակում են վայելել իշխանության հովանավորությունը։ Համենայն դեպս, նրանցից որոշները շարունակում են իրենց ղեկն աջ ու ձախ պտտել այնպես, ինպես արել են մինչ օրս։

Օրինակ, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, քրեական հեղինակություն հանդիսացող Արթուր Ղազարյանը, ով հայտնի է Քանաքեռցի Տույ մականվամբ, միջնորդ է հանդիսացել Անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի բաժանմունքի պետի նշանակման հարցում։ 

Քանի որ գողական աշխարհի ներկայացուցիչներին իշխանությունը սովորաբար «ընդառաջում է» նրանց մատուցած այլ ծառայությունների դիմաց, ուստի կարելի է ենթադրել, որ Տույը դարձել է նոր իշխանությունների «օգտագործելի գողականը», բայց դա նրա քայլերը չի արդարացնում։

Ինչպես վերևում նկատեցինք, Տույի միջնորդությամբ է Մաշտոցի բաժանմունքի պետ նշանակվել Նատալի Կոստանդյանը։

Առաջին հայացքից այս անմեղ թվացող նշանակման վրա գուցե ուշադրություն չդարձնեինք, եթե նորանշանակ պետի միջնորդը հանցագործ անցյալ չունենար, և եթե հենց այդ նշանակվողն ինքը արդար ճանապարհ լիներ անցած։

Մեր տեղեկություններով՝ Նատալի Կոստանդյանը դեռ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի օրոք ազատվել է աշխատանքից՝ թերացումների պատճառով։ Եվ այսօր այնպես չի, որ նա մեղանչել է, երկրի փոխված իրավիճակը նրան սրբացրել է ու այսօր արդեն պատրաստ է ստանձնել առավել քան կոռումպացված համարվող բաժանմունքի պետի պաշտոնը։

Գուցե Տույը շահադիտական նկատառումներով է իր մտերմուհուն միջնորդել այս պաշտոնին, գուցե ունի ինչ-որ ակնկալիքներ նրա պաշտոնի հետ կապված, դա դեռ ցույց կտա ժամանակը, բայց ակնհայտ է, որ քրեական հեղինակության մասնակցությունն այս նշանակման հարցում՝ արդեն իսկ անմաքուր է և, ինչպես ասում են, այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի։

Ի դեպ, հարկ է նկատել, որ մինչ իշխանափոխությունը, Նատալի Կոստանդյանն առիթը բաց չէր թողնում սրա-նրա մոտ «պարծենալու», թե իր թիկունքին Էդուարդ Շարմազանովն է կանգանած։ Հիմա արդեն պարզ է դառնում, թե իրականում ովքեր են նրա թիկունքին, և ինչու նա մինչ այդ չէր բարձրաձայնում դրա մասին:

Այլ կերպ ասած՝ Տույը Նատալիի համար միջնորդել է Փաշինյանին։ Իսկ այն, որ Փաշինյան-Տույ հարաբերությունները, որպես այդպիսին, գոյություն ունեն, պարզ է դարձել դեռ Փաշինյանի և գործարարների հանդիպման ժամանակ, որտեղ, գուցե ի զարմանս շատերի, ներկա էր նաև Արթուր Ղազարյանը՝ Տույը:

Այնպես որ, քրեական տարրերից միայն ամպագոռգոռ հայտարարություններով չեն ազատվում, դրա համար առնվազն պետք է նրանց հետ «առևտրի» մեջ չմտնել, կամ որ նույնն է՝ ես քեզ, դու՝ ինձ առևտրային հարաբերություններ չունենալ, ինչը, Տույի պարագայում, այլևս եղել է։