Ջենիֆեր Լոուրենսը պատրաստվում է ամուսնանալ
«Քաղցած խաղեր» ֆիլմի աստղ Ջենիֆեր Լոուրենսը պատրաստվում է ամուսնանալ: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Դերասանուհու ընտրյալը գեղարվեստական պատկերասրահի տնօրեն Կուկ Մարունին է: Ամուսնության մասին խոսակցություններն սկսվեցին օրեր առաջ, երբ Ջենիֆեր Լոուրենսը հայտնվեց նշանադրության մատանիով:
Ավելի ուշ դերասանուհու ներկայացուցիչը հաստատեց նշանադրության մասին լուրը: Լոուրենսն ու Կուկը սկսել էին հանդիպել նախորդ տարվանից, իսկ նրանք ծանոթացել էին «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ: