ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Անհատի պաշտամունքի վտանգավոր ճանապարհին...

Ռուսական հեղափոխությունից հետո, երբ կործանվեցին նախորդների բոլոր համակարգերը՝ լինեն քաղաքական, տնտեսական, քաղաքացիական, հասարակական կամ բարոյական, նախկին կայսրությունում սկսվեց քաոս եւ այդ վայրիվերո իներցիոն հոսքը հնարավոր եղավ դադարեցնել արագ նոր համակարգերի ստեղծմամբ, որպիսիք եղան խորհրդային մարդու բարոյականության գաղափարախոսությունը,  սոցիալիստական տնտեսական կարգը, կոմունիստական իշխանության ղեկավարությամբ միակուսակցական համակարգը քաղաքականության մեջ և այլն։

Այն, իր բոլոր դրական կողմերով հանդերձ, ուներ մեկ կարևոր բաց՝ չափազանց տոտալիտար էր, կենտրոնաձիգ, իսկ առանձին դեպքերում էլ՝ անձի պաշտամունքի ձևավորմամբ արտահայտված։ Չկային հին կուռքեր և նրանց փոխարեն ստեղծվում էին նորերը։

Լենինին Մոսկվայի Կարմիր հրապարակի դամբարանում զետեղելով՝ ստեղծվեց Լենինի կուռքայնացման պրոցեսը։ Գրեթե նույն կերպ վարվեց նաև Ստալինը, սակայն իր իսկ մահից հետո Խրուշչովը հանդես եկավ անձի պաշտամունքի դեմ, տեղի ունեցավ հալոցք, սակայն շատ կարճ, քանի որ հաջորդած բրեժնևյան լճացումը կանխորոշեց Խորհրդային Միության կործանումը։

Այս ամենը կարելի է համարել հեղափոխությունների էվոլյուցիոն պատմության դասական օրինակ՝ կործանել հին կուռքերին, դրանք փոխարինել սեփական կուռքերով։ Հյուսիսային Կորեան ներկայում ապրում է այդ նոր կուռքերի պայմաններում։ Հայաստանը ևս գնում է նույն ճանապարհով, իհարկե, շատ ավելի վատ և շատ ավելի գավառական տարբերակով։

Խոսքը դպրոցներում անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած դեպքերի մասին շարադրության հանձնարարման մասին է, որի հետ կապված՝ մամուլում ահազանգ է հնչեցվել։

Ինչ է արվում. փաստորեն, դպրոցական անչափահաս երեխայի վրա գործադրվում է քաղաքական ներազդման մեխանիզմ, առանց ծնողի կամ խնամակալի արտոնության, նրա գիտակցության մեջ նիկոլականությունն ամրակայելու համար։ Այս դեպքում ինչո՞վ է Փաշինյանը տարբերում Կիմ Չեն Ընից կամ Լենինից։ Երևի ոչնչով։

Իրավաբաններն ու իրավապաշտպանները, իհարկե, կարող են այս ահազանգի հետ կապված իրենց իրավական գնահատականները տալ, բայց, օրինակ, անհասկանալի է՝ ինչ է գրելու դեռահասը, այսպես ասած, «թավշյա հեղափոխության» մասին, կամ մի՞թե նա պարտավոր է այդ մասին իմանալ կամ գրել։

Ժամանակին, երբ Փաշինյանը դեռ ընդդիմադրի կերպարն էր խաղարկում, հաճախ կարելի էր նրանից և նրա թիմակիցներից լսել քննադատություններ հայրենասիրական գաղափարները դպրոցներում քարոզելու, Արցախյան ազատամարտի հետ կապված միջոցառումներ անցկացնելու և այլնի հետ։ Ընդ որում, ամեն կերպ փորձ էր արվում այդ ամենը կապելու հանրապետականների նժդեհական գաղափարախոսության հետ և դարձնելու քննադատությունների թիրախ։

Այս դեպքում, ինչպե՞ս է ստացվում, որ նույն Փաշինյանի ու նրա թիմի համար ընդունելի է, այսպես ասած, «թավշյա հեղափոխության» մասին շարադրությունները։ Ակամա ուզում ես մտածել, թե այս տեմպերով եթե առաջ գնանք, կարող է ապագայում նաև որոշեն Նիկոլի դամբարան կառուցել և նիկոլական «Չուչխե» հրատարակել։

NEWSPRESS.am