ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն անձի երկվություն ունի. կարճ հիշողությամբ խայտառակում է իրեն

Մեր երկրի Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին կարծես թե տանջում են բարդույթները: Տպավորություն է, թե այս մարդը ցանկանում է այնպես անել, որ մշտապես մեդիայի գլխավոր էջերում հայտնվի:

Նա որդեգրել է մի ձեռագիր, ըստ որի՝ յուրաքանչյուր թեմա կարող է դնել շրջանառության մեջ, որը քննարկման լայն ընդգրկում կարող է ունենալ: Դրոշի, հիմնի փոփոխությունների առաջարկից հետո Ալեն Սիմոնյանը հիմա էլ մեկ այլ հայտարարություն է արել, որը ևս բուռն քննարկման առիթ է դարձել:

Փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն լուրերին, որ Գևորգ Կոստանյանը միջազգային հարթակներում առաջ է տանելու Արցախյան հարցը, Ալեն Սիմոնյանն ասել է, թե պարոն Կոստանյանը դեռ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետությանը: «Ես իրեն համարում եմ ՀՀ ամենաարհեստավարժ իրավաբաններից մեկը: Կարծում եմ՝ լավ կլինի, որ նա ինչ-որ մի տեղ իր ծառայությունները մատուցի Հայաստանի Հանրապետությանը: Գևորգ Կոստանյանին դիտարկել քաղաքական միավոր՝ ես պատրաստ չեմ, քանի որ նա չի եղել ՀՀԿ անդամ, իսկ որպես իրավաբան՝ կարող եմ ասել, որ լավագույններից է: Ես նրան ճանաչում եմ դեռևս ԵՊՀ-ից և կարող եմ ասել, որ որպես մասնագետ, որպես իրավաբան՝ պարոն Կոստանյանը լավագույններից է»:

Իհարկե, ոչ ոք չի մոռացել, որ անկուսակցական Գևորգ Կոստանյանը ժամանակին հանդես էր եկել հայտարարությամբ և նշում էր, որ պատրաստ է օժանդակել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը: Նա Փաշինյանին որակել էր ազնիվ և պարկեշտ մարդ: Այսօր էլ չի բացառվում նրա՝ մի ինչ- որ յուղոտ պաշտոնում նշանակվելը: Գուցեև, Ալեն Սիմոնյանի միջոցով պարզապես հանրության տրամադրվածությո՞ւնն է ստուգվում, սակայն պետք է նշել, որ այդ փորձի պատճառով ներկա իշխանությունները պարզապես զավեշտալի դրության մեջ են դնում իրենց թիմի առանցքային դեմքերից մեկին:

Բանն այն է, որ լավ հիշողության տեր մարդիկ չեն մոռացել, թե ինչ բախում առաջացավ Ազգային ժողովում Ալեն Սիմոնյանի և Գևորգ Կոստանյանի միջև, երբ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսման աղմկահարույց հրապարակման թեման էր քննարկվում:

Զեկուցող Գևորգ Կոստանյանին Էդմոն Մարուքյանն ասում էր, թե ԱԺ կանոնակարգ օրենքով իրավունք չկա քննիչ հանձնաժողով ստեղծել, քանի դեռ քննություն է ընթանում, Կոստանյանն էլ պնդում էր, թե ԱԺ արտահերթ նիստը և քննիչ հանձնաժողովը նպատակ ունեն ոչ թե բուն փաստը քննել, այլ այն, որ խախտվել է անձի և քաղաքացու՝ գաղտնիության իրավունքը: Գևորգ Կոստանյանի պատասխանը չէր բավարարել Ալեն Սիմոնյանին: Նա կասկածի տակ դրեց Կոստանյանի իրավաբանական գիտելիքները և ասաց՝ մեջբերում ենք՝ «Եթե Ձեր ուսանողը Ձեզ այսպես պատասխաներ, պետք է 2 նշանակեիք, ուղարկեիք տուն: Օրենք գոյություն ունի, տենց լավ իրավաբաններ եք, մի հատ նայեիք օրենքը, սա կանոնակարգ օրենքի խախտում է լինելու»:

Իհարկե, Ալեն Սիմոնյանին Գևորգ Կոստանյանն իր պատասխանով պարզապես գրողի ծոցն ուղարկեց, բայց լեզվակռիվը շարունակություն ստացավ. մեջբերում ենք՝

Կոստանյան- Ձեր գնահատականները իմ դասախոսական գործունեության վերաբերյալ չեք կարող տալ, քանի որ, դժբախտաբար, Ձեզ դաս չեմ տվել: Եթե Ձեզ դաս տված լինեի, այդկերպ չէիք վերաբերվի Քրեական օրենսգրքի և ԱԺ կանոնակարգի մեկնաբանություններին

Սիմոնյան- Բարեբախտաբար, ինձ դաս չեք տվել, եթե դաս տայիք, ես դասի չէի գա ու մեխանիկորեն կստանայի:

Կոստանյան- Ձեր ինքնավստահությունը Ձեր իրավաբանական գիտելիքների վերաբերյալ ողջունելի է, բայց մեկնաբանություններն ավելորդ են:

Մի խոսքով՝ Ալեն Սիմոնյանը, ով այսօր պնդում է, թե Գևորգ Կոստանյանը լավ իրավաբան է, ամիսներ առաջ այլ կարծիքի էր, քննությունն էլ մեխանիկորեն կանցներ: Ի՞նչ է փոխվել, սակայն, և ո՞ւր է փչում քամին՝ դժվար է ասել, բայց այն, որ քամին իր հետ մաքրում, տանում է որոշ մարդկանց հեղինակությունը՝ հաստատ է: Այս խոսքուզրույցն իր մտքի դավթարում պետք է ունենար Ալեն Սիմոնյանը և գոնե ինքը Կոստանյանին «մաքրելու» և պաշտոնին պատրաստելու գործն իր ուսերին չվերցներ:

Ստացվում է՝ Ալեն Սիմոնյանի մոտ գաղափարական շեղումներն այն աստիճանի են փոխվում և այնքան արագորեն, որ գուցե Սերժ Սարգսյանին էլ ինչ-որ մի օր հրավիրի ՔՊ թիմ՝ օգնելու իրենց:

Կրկեսը դեռ շարունակվում է և ավելի հետաքրքրանում:

NEWSPRESS.am