ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Մեզնից հետո՝ թեկուզ ավերակ

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ էր գումարել, որի օրակարգում ընդգրկված էր Կառավարության ծրագրի հաստատման մասին հարցը։ Կառավարության ծրագիրն ընդունվեց և ուղարկվեց Ազգային ժողով։ Այս հարցի քննարկումից հետո, վարչապետ Փաշինյանը հրամայեց դադարեցնել նիստի ուղիղ հեռարձակումը, քանի որ իր նախարարների հետ ունի քննարկելու այլ հարցեր։

Թե ինչո՞ւ այդ հարցերը չեն քննարկում կոմիտեների նիստում, որպեսզի կառավարության աշխատանքը լուսաբանող լրագրողներին նիստի կեսից չասեն՝ հաջողություն, հայտնի չէ․ պարզ է միայն մեկ բան՝ Փաշինյանի կառավարությունը, թեև էյֆորիայի ֆոնին եկավ և կառավարության նիստերը փակից դարձեց բաց, սակայն, նրա այդ քալը, ձևից բացի, որևէ բովանդակային նշանակություն չունեցավ մամուլի համար, որովհետև բոլոր կարևոր հարցերը կառավարության նիստում լինում են կա′մ չզեկուցվող, կա′մ գաղտնի։

Ինչևէ, մի կողմ թողնելով կառավարության ձևական քայլերը, նշենք, որ ուղիղ եթերն անջատել տալուց շատ կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կառավարության կառուցվածքի մասին հարցը որոշված է։

«Վերջնականորեն ավարտեցինք ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
ՀՀ-ում կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում»,- գրեց վարչապետն իր սիրելի վայրում՝ ֆեյսբուքյան էջում։

Փաստորեն, օպտիմալացման անվան տակ Մշակույթի, Սփյուռքի նախարարությունների տապալած աշխատանքը լղոզելու և այդ նախարարությունները վերջնականապես ջարդելու փաշինյանական լոզունգներն իրականություն դարձան՝ անտեսելով ոլորտի կարկառուն ներկայացուցիչների, ոլորտի նվիրյալների հորդորները՝ սփյուռքում գրեթե 10 մլնի հասնող հայություն ունեցող Հայաստանի համար չփակել Սփյուռքի նախարարության դռները՝ հիշեցնելով՝ անբան նախարարի չստացված աշխատանքի պատճառով մի ողջ նախարարություն չի կարող կանգնել փաստի առաջ։

Նույնն է նաև Մշակույթի նախարարության պարագան․ այս նախարարությունը ևս մենք կորցրինք ոչ պրոֆեսիոնալ, նախարարի պաշտոնը սեփական իմիջի ձևավորման համար ծառայեցնող նախարարուհու պատճառով, ով այդպես էլ չկարողացավ լուծել հացադուլ ու ջրադուլ անող կինոռեժիսորի հարցը։

Հետաքրքիր է, որ երկու նախարարության «գլուխ ուտելուց» հետո, Մխիթար Հայրապետյանն ու Լիլիթ Մակունցն առանցքային պաշտոններ զբաղեցրին Ազգային ժողովում. մեկը դարձավ խմբակցության ղեկավար, մյուսը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Հուսանք՝ այս անգամ կաշխատեն այնպես, որ իրենցից հետո ոչ թե ինչ-որ բան կփակվի, կոչնչանա ու կվերածվի ավերակների, այլ կծաղկի և կբարգավաճի․ թեև հաշվի առնելով սույն պաշտոնյաների արդեն իսկ ցուցաբերած որակը, դժվար է այդ լավատեսական հույսով ապրելը։

NEWSPRESS.am