«Եվրատեսիլ» մրցույթում Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
«Եվրատեսիլ 2019» մրցույթում, որը տեղի կունենա Թել-Ավիվում, Ռուսաստանը կներկայացնի երգիչ Սերգեյ Լազարևը: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
Սա երգչի երկրորդ մասնակցությունն է «Եվրատեսիլ» երգի մրցույթին և ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս մրցույթի համար Լազարևի համար երգը գրել է Ֆիլիպ Կիրկոռովը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Լազարևը մասնակցել էր «Եվրատեսիլ 2016» մրցույթին՝ You’re the only երգով և գրավել երկրորդ հորիզոնականը: Նոր երգի պրեմիերան դեռևս չի եղել:
«Եվրատեսիլ 2019» մրցույթը տեղի կունենա այս տարվա մայիսի 14-18-ը Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում: