Փնտրվում է Նիկոլի կախարդական փայտիկը. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Նիկոլի կառավարությունն ու խոշոր եղջերավորների հեղափոխական արտահանումը։
Առաջարկում եմ դիտել 2018թի հունիսին, Նիկոլի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ իմ արտահերթ ելույթը։
Ամիսներ անց արձանագրենք։
Չկա թռիչքային զարգացում։
Նախարարությունները կրճատվեցին,իսկ աշխատակիցների մի մասը ,դարձան գործազուրկ։
Հեղափոխական ներդրումներ չկան։
Արդյունաբերությունը գահավիժում է։
Թոշակները չեն բարձրացել։
Գործարաններ են փակվում։
Խոշոր եղջերավորներն այդպես էլ չարտահանվեցին։
Տեսախցիկներն ու կարմիր գծերը պահպանվեցին։
Նիկոլի որևէ խոստում չի կատարվել։
Կառավարությունը վեր է ածվել հեղափոխական կոմիտեի։
Հ.Գ.Փնտրվում է Նիկոլի կախարդական փայտիկը»: