ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Փաշինյանն ու թիմը նոր են հասկացել, որ «հեղափոխությունը գցել են իրենց ոտքերին»

Իշխանական պառլամենտական ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցն իր վերջին հարցազրույցներից մեկում բավական հետաքրքիր բացահայտումներ է արել, որոնք թեև գուցե իր համար անձամբ կամ իր թիմակիցների համար բացահայտում չեն համարվի, սակայն հասարակության բավական լայն զանգվածների համար, ներառյալ նաև՝ նրանց համակիրների բավական ստվար խմբի, անխոս, բացահայտումներ են։

Տիկին Մակունցը նախ փորձել է արդարացնել իր թիմակիցների կիքսերը՝ դրանք վերագրելով փորձի պակասին, կամ էլ խոսքերը կոնտեքստից դուրս մանիպուլացնելուն։ Փորձի պակասը կարելի է հասկանալ, սակայն անհասկանալի է մնում մի հարց։ Եթե մարդն ունեցել է համարձակություն ստանձնելու պատգամավոր դառնալու պատասխանատվությունը, գոնե պետք է տարրական քաղաքագիտության տիրապետի, որ պետք է Հայաստանի համար այնպիսի կարևոր հարցերին, ինչպիսին, օրինակ, Ղարաբաղյան հակամարտության կարգավորումն է, գոնե ինֆորմացված լինի, տարբերի պատերազմ և խաղաղություն կատեգորիաները և այլն։

Բացի այդ, խոսքերը կոնտեքստից կտրված մանիպուլացնելու մասին հայտարարությունն այնքան է հին, որքան քաղաքականությունը։ Ժամանակին այդ նույն սկզբունքով արդարանում էին նախկին իշխանության ներկայացուցիչները, այսօր Մակունցը նույն սկզբունքը որպես վահան է օգտագործում իր թիմակիցներին արդարացնելու համար։ Երբ Փաշինյանը, ուրեմն նեղվում է, որ իրենց հանրապետականների հետ նույնացնում են, որովհետև ունեն քիթ, ականջներ ու աչքեր, ուրեմն թող հետայսու նաև այս հանգամանքն էլ հաշվի առնի, որովհետև և′ հանրապետականները, և′ իր թիմակիցները պաշտպանվում են նույն կոնտեքստից կտրված խոսքերի մանիպուլացնելու հայտարարությունը դոգմա սարքած։

Մակունցի խոսքերից կարելի է հասկանալ, որ իրենք էլ են հիմա սկսել ավելի սթափ նայել իրավիճակին և գնահատել, որ իրենց վարկանիշն ընկնում է։ Ավելին՝ իշխանական ֆրակցիայի ղեկավարների խոսքերից ակամա այն տպավորությունը ստացվեց, որ իրենք հենց սկզբից էլ հասկացել են, որ իրենց վարկանիշի պիկը բուն իշխանափոխության օրերն էին և դրանից հետո սկսվելու էր արդեն վարընթաց նվազումը։ Բացահայտում էր այն, որ տիկին պատգամավորը կառավարության ծրագիրը գնահատեց որպես նշաձող և տեսլական։ Կառավարության ծրագիրը կոնկրետ որոշակի ժամանակահատվածի համար գործադիր իշխանության կենսագործունեության, ձեռնարկվելիք միջոցառումների, քայլերի հանրագումարն է, իր ճանապարհային քարտեզով, տարբեր խնդիրների լուծման ուղիների մատնանշումով և այլ բաղադրիչներով հանդերձ, որով առաջ է շարժվելու գործադիր իշխանությունը։

Տեսլական կամ նշաձող կարող է լինել նախընտրական ծրագիրը, օրինակ և այստեղ հարկ է, որ տիկին Մակունցը փորձի զատորոշել հետագայում նախընտրական ծրագիրը գործադիրի գործունեության ծրագրից։ Օրինակ՝ եթե խոսվում է հայ-ռուսական հարաբերությունների առաջնահերթ կարևորության մասին, ապա պետք է գոնե ներկայացվի, թե դրանց առաջնահերթ կարևորություն լինելը ինչով է երևալու։

Այն, որ այդ հարաբերությունները ռազմավարական դաշնակցային բնույթի են, որոնք միջպետական հարաբերությունների պրակտիկայում հիերարխիայում ամենաբարձր աստիճանն են հանդիսանում, գիտեինք գոնե արդեն քսան տարի։ Իսկ դրսևորումը կոնկրետ դեպքերի համար կարող էր լինել հստակ հանձնառության ստանձնման մասին հիշատակումը՝ որպես ռազմավարական դաշնակից կանխատեսելի լինելու, որոշումների փոխհամաձայնեցման, գոնե խորհրդատվական կարգով միմյանց իրազեկման հանուն միմյանց չվնասելու և այլնի հետ կապված։ Կամ, օրինակ, հայ-իրանական հարաբերությունների հարցում, ինչպես է Փաշինյանի կառավարությունը շարունակելու պահպանել ջերմ վիճակը, եթե Իրանի վրա կա ահռելի ճնշում՝ սանկցիաների տեսքով, որոնք արդեն կամաց-կամաց սկսել են հասնել հայ-իրանական համատեղ բիզնես կազմակերպություններին ու ընկերություններին։

Հետաքրքիր էր այն, որ Լիլիթ Մակունցը կարևոր է համարում, որ կառավարությանը քննադատեն։ Այդ դեպքում առնվազն անորոշ է մնում, թե եթե այդպես է, էլ ինչի համար են սոցցանցային հարթակում ֆեյք-կիսաֆեյքային «զոմբիների բանակները», որոնք պատրաստ են բառացիորեն կոկորդը կրծելու ցանկացած մեկի, ով կհամարձակվի գեթ ասել, որ Փաշինյանի աչքի վերևում հոնք կա։

Թերևս ամենից ուշագրավն էլ, որը կարելի է համարել անկեղծության պահի ինքնախոստովանանք, այն էր, որ Լիլիթ Մակունցը կարծել է, որ ամենից բարդն իշխանափոխություն, իր բառերով ասած՝ հեղափոխություն անելն է, ու հիմա է համոզվել, որ երկիր ղեկավարելը շատ ավելի բարդ է։ Թեև տիկին Մակունցն իր անունից միայն դա ասաց, սակայն կարծում ենք՝ շատերը նրա թիմակիցներից, գուցե Փաշինյանն էլ նրանց հետ, հիմա նոր են հասկանում, թե ինչպիսի բեռի տակ են մտել, ինչպիսի ահռելի ծանրություն են վերցրել իրենց ուսերին և մեղմ ասած՝ «հեղափոխությունը գցել են իրենց ոտքերին»։

NEWSPRESS.am