ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ախր ինչո՞ւ եք ինքներդ ձեզ ծիծաղելի վիճակի մեջ գցում․ Արագածոտնի մարզպետի անհեթեթ արդարացումները

Իսկ դուք հետաքրքրվե՞լ եք՝ էդ պարգևատրված աշխատողներն ինչ աշխատանք են արել այս ամիսների ընթացքում, ի՞նչ գրաֆիկով են աշխատել։ Պարգևավճարի մասին լրագրողների հարցից վրդովված ասաց Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Լրագրողի ճշտող հարցին, թե ի՞նչ են արել այդ մարդիկ, որ ավելի լավ են արել, մարզպետը պատասխանեց․ «Կոնկրետ զբաղվել են իրենց գործառույթով»․․․

Իհարկե, հնարավոր է՝ Արագածոտնի մարզպետը չգիտի, որ մարդիկ, սովորաբար, իրենց գործառույթով զբաղվելու համար ո՛չ թե պարգևավճար, այլ աշխատավարձ են ստանում, շատ դեպքերում՝ չնչին աշխատավարձ: 

Տրամաբանական է, որ նրա պատասխանը ամենևին էլ համոզիչ չէր։ Թեև մարզպետը կաշվից դուրս էր գալիս հիմնավորելու իր հայտարարությունը, բայց ամեն մի նոր արտահայտություն հակադարձում էր նախորդին։

Մասնավորապես, հարցին, թե կոնկրետ ի՞նչ գործառույթ են իրականացրել, որ շատ լավ է ստացվել աշխատանքը՝ մարզպետը նկատեց, որ վերջին 3 ամսում Աշտարակի հիվանդանոցում բավականին լուրջ բարեփոխումներ են եղել․ կամ ինչպես մարզպետն ինքն է ասում՝ «հեղափոխական բարեփոխումներ»․․․

Իհարկե, այս հանգամանքը կարող էր համոզել լրագրողներին, սակայն այդ բարեփոխումները ո՛չ սարքավորումների ավելացում է, ո՛չ աշխատավարձի բարձրացում ու ո՛չ էլ նոր մասնագետների համալրում։ Պարզապես, մարզպետի խոսքով, աշխատողները ավելի լավ են սպասարկել․․․

Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե այդ դեպքում բուժաշխատողների լավ աշխատանքի համար ինչո՞ւ պետք է պարգևատրվեին մարզպետարանի աշխատակիցները։ Եվ, առհասարակ, ինչո՞ւ, օրինակ, իրենց գործառույթները լավ իրականացնելու համար չպարգևատրվեցին ուսուցիչներն ու բուժաշխատողները։ Այս հարցին մարզպետը պատասխանում է․

«Ես կարող եմ ասել միայն աշխատավարձի և ֆոնդի տնօրինման մասին, որը ես եմ տնօրինում, ուսուցիչների աշխատավարձն ու պարգևավճարները տնօրինում են դպրոցի տնօրենները»․․․

Փաստորեն, մարզպետը տեղյակ չէ նաև, որ մարզի լավագույն ուսուցիչները ևս կարող են պարգևատրվել մարզպետի կողմից։ Նախադեպ կա, երբ ուսուցիչները հատուկ հրավիրվել են մարզպետարան, ու բացի կրթության նախարարության պարգևատրումներից, գնահատվել են նաև մարզպետի կողմից։ Բայց մեր նորաթուխը դա հազիվ իմանա։

Դավիթ Գևորգյանը նաև խիստ «խիստ անհանգստացած է» մարզպետարանի հավաքարարների աշխատավարձով․

«Բա էդ կանայք, 55 հազար դրամով երկու հարկ են մաքրում՝ պարգևավճար չտա՞մ»․․․

Իհարկե, սա լուրջ արդարացում կարող էր հանդիսանալ մարզպետի համար, եթե չլիներ հենց իր կողմից մինչ այդ արված նախորդ հայտարարությունը, թե մարզպետարանի աշխատավարձերն ու պարգևատրումները որոշողն ինքն է։

Բա, եթե այդքանը հասկանում եք, պարո՛ն մարզպետ, ինչո՞ւ այդ չարչարվող կանանց աշխատավարձը չեք բարձրացնում։

Տարրական հաշվարկ է, եթե մարզպետարանի ֆինանսները սուղ են և բյուջեն չի ներում, ապա մարզպետը կարող էր պարզապես իր օգնականներին և հենց ինքն իրեն տրամատրած գումարը բաժանել տարվա կտրվածքով միջին աշխատավարձի չափի և այդ կանանց նորմալ աշխատավարձ տալ։ Բայց փողի տենչը մեծ է եղել, ու զուր արդարանալ, թե լավ ենք աշխատել կամ առավելևս ասել, թե ամենքս մեր գործառույթն ենք իրականացրել, անհեթեթություն է։ Ախր ինչո՞ւ եք դուք ինքներդ ձեզ ծիծաղելի վիճակի մեջ գցում։

Հա՛․ ի դեպ, գովազդային ընդմիջման կարգով․ այս պահին մարզպետը 80 հազար դրամ աշխատավարձով վարորդ է ուզում, բայց չի գտնում․ ցանկացողներ կա՞ն․․․

Արմինե Մկրտումյան