ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Փաշինյանը, Քանաքեռցի Տույն ու «յոլոչկան»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ կրիմինալը ջնջելու, ինչ-ինչ հեղինակություններին գետնին տապալելու կոչերով: Մեկ-երկու անգամ այդ խոստումներն ի կատար ածեց, ասֆալտներին ոմանց փռեց- հավաքեց, սակայն բացի մի քանի լավ լուսանկարներից ու ֆեյսբուքյան լայվի թեմաներ տալուց բացի, այդ հակակրիմինալական կոչերը որևէ ռեալ արդյունք չտվեցին:

Պարզվում է՝ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում էլ քրեական հեղինակությունները կարողանում են հարցեր լուծել, իրենց մտերիմներին ու ծանոթներին պաշտոնների դնել՝ իշխանությունների հետ լավ հարաբերությունների շնորհիվ:

Երրորդմասցի Լյով-Քանաքեռցի Տույ-Օշականցի Գևորիկ եռյակի մասին գրել, թերևս, չարժե:

Այդ մասին ամիսներ շարունակ գրվել է մամուլում, և այս քրեածին տարրերի պատմությունը բոլորին է հայտնի:

Իսկ այն, որ այդ տարրերից մեկը՝ Քանաքեռցի Տույը բերդից դուրս գալուց հետո Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ջերմ հարաբերություններն օգտագործում է իր մտերիմներին պաշտոնի նշանակելու համար, դա արդեն քչերին է հայտնի:

Գուցե զարմանաք, թե ինչպես է հնարավոր Նիկոլ Փաշինյան- Քանաքեռցի Տույ համագործակությունը, բայց փաստը մնում է փաստ, Տույն իր ծանոթին Անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի բաժանմունքի պետ է նշանակել բացառապես այդ համագործակցության շնորհիվ:

Ի դեպ՝ նշենք, որ պաշտոնի նշանակված անձը նախկինում աշխատանքից ազատվել է մասնագիտական ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառով:

Ըստ մամուլի տեղեկությունների՝ պաշտոնի նշանակված անձը՝ կամ որ նույն է՝ Անձնագրային և վիզաների վարչության Մաշտոցի բաժանմունքի պետ Նատալի Կոստանդյանը Երևանի այլ վարչական շրջանի Անձնագրերի և վիզաների վարչության պետ աշխատած ժամանակ փայլել է, մեղմ ասած, տգիտությամբ, որի ապացույցն այս հրապարակումն է՝ ականատեսի աչքերով.

Հոդվածը՝ 168.am կայքի՝ ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ

Ես մտա պետի աշխատասենյակ: Երիտասարդ այդ աղջկան` Նատալի Կոստանդյան անուն- ազգանունով (ի դեպ, միշտ փայլփլուն և պճնված տեսքով աշխատանքի գնալու համար նրան համակարգում անվանում են «յոլոչկա»), արդեն մի քանի անգամ առիթ ունեցել էի հանդիպելու:

Քաղքենի այն տեսակներից է, որին եթե ներկայանում ես` որպես այս կամ այն ոլորտի պաշտոնյա, կամ այսինչ-այսինչյան` անմիջապես ոտքի է կանգնում ու գլխահակ, խոնարհ, խոհեմ ժպիտով սպասարկում: Իսկ եթե շարքային քաղաքացի ես, պատասխանը` միայն մուննաթով: Աշխատասենյակում նա աշխատակիցներից մեկի հետ էր: Ինքը նստած էր տիկնիկի նման, արհամարհանքով` խաղում էր մատների հետ: Հարցնում եմ` ինչո՞ւ չեն սպասարկում:

Մյուս աշխատակիցը պատասխանում է` ինտերնետ չկա, կապը վատն է, մենք ի՞նչ անենք: Այդ մասին արդեն մինչ այդ լսել էի բաժանմունքի այլ աշխատակիցներից: Իսկ քաղաքացին ի՞նչ անի, որքա՞ն պետք է սպասի:

«Պետ»-ուհին դեռ մատներով է զբաղված, անհաղորդ է` որևէ հարցի չի պատասխանում, առավելագույնը` մեխանիզմով աշխատող «Բարբիի» նման` աչքերը խաղացնելով` այս ու այն կողմ է հայացքը շարժում: Այդուհանդերձ, շարունակում եմ հարցնել` իսկ ինտերնետային ի՞նչ կապ է, որ անընդհատ խափանվում է: Պարզվում է` «Սմարթ»: Եթե վատն է` ինչո՞ւ չեք փոխում օպերատորին: Հայտնի չէ:

Աշխատակցուհին փորձում է իր պետի անտարբերությունից ահագնացող զայրույթս մեղմել: «Պետ»-ուհին աչքերն է պտտում այս ու այն կողմ: Հարցնում եմ` իսկ ինչո՞ւ քաղաքացիներին որևէ մեկը չի պարզաբանում իրավիճակը, ինչո՞ւ չեք տեղեկացնում` ի՞նչ է կատարվում, ե՞րբ կապ կունենաք, կամ` մինչև ե՞րբ պետք է հերթ կանգնել: Աշխատակցուհին փորձում է բացատրել, որ մեկ պատուհանով է սպասարկվում, համապատասխան սարքը մեկն է, դժվար է… Տիկնիկը, իրեն երևակայելով, անհողդողդ լռությամբ շարունակում է ուսումնասիրել յուր մատները…:

Եվս մեկ անգամ առնչվելով այդ երիտասարդ տիկնոջ հետ, համոզվեցի` աղջիկը սխալ տեղում պատահաբար է հայտնվել: Ու թքած ունի` քաղաքացին քանի՞ անգամ է եկել, քանի՞ օր է հերթ կանգնել, քանի՞ անգամ դեռ պետք է գնա ու գա, քաղաքացուն ուշացնելու համար կտուգանե՞ն, թե՞ ոչ… ինքն իր պաշտոնով է հիացած ու զմայլված:

Ձեռքիս անձնագիրս է` ինչպես ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության կայքէջում է գրված` «Հայրենասիրությանս փաստաթուղթը»: Դժվար է ոսկեղենիկ հայերենով արտահայտել այն զգացումները, որ առաջանում են, երբ «Հայրենասիրությանդ փաստաթուղթը» տրվում է մի վայրում, որի ղեկավարի համար Հայրենիքը սկսվում ու ավարտվում է սեփական եղունգների գույնով: Ու այդ պահին գերադասելի է դառնում օրենքով սահմանված կարգով տուգանվելը, քան մարտնչող տգիտության դեմ պայքարը:

Հետո, պարզվում է` բաժանմունքում ծանոթ մարդիկ են լինում, որ պետուհուն ասում են` այդ քաղաքացին լրագրող էր… Ասում են ոչ թե այն իմաստով, որ քաղաքացին նաև լրագրող է, այլ, որ քաղաքացին լրագրող է: Դրանից հետո իրադարձությունները զարգացան կանխատեսելի սցենարով: «Պետ»-ուհու աշխատասենյակում գտնվող աշխատակիցը շտապում է մեր հետևից՝ ներողություն խնդրել մի բանի համար, որն ինքը չի արել:

Եվ սկսվեց ամենահետաքրքիրն ու զզվելին: Մի աղջնակի համար, որը մինչ օրս, թերևս, զարմացած է, թե ինչպես է հայտնվել Արաբկիրի անձնագրային բաժանմունքում, սկսվում են հեռախոսազանգերը: Մեկը՝ մեկից հետաքրքիր ու ավելի բարձր պաշտոնյաների կողմից: Աղջիկը ջանացել էր գտնել բոլոր հնարավոր ընդհանուր ծանոթներին: Բարձրաստիճան պաշտոնյաներ, պատգամավորներ, ընդհանուր ընկերներ… «Ես չգիտեի, որ ինքը լրագրող այսինչ-այսինչյանն էր»,- արդարացել էր նա: Այսինքն` պետք է ներկայանայի` գիտե՞ք, ես այսինչ թերթի խմբագիր այսինչ-այսինչյա՞նն եմ… նրա զգայարաններն անմիջապես կարթնանայի՞ն: Ու սիրալիր, շորորալով կպատասխաներ, չէ՞:
Լրագրողական բազմամյա գործունեությանս ընթացքում արել եմ ամեն ինչ` մասնագիտությունս չչարաշահելու համար, անձնական խնդիրներս չեմ տեղափոխել մամուլ: Բայց այս պարագան առանձնահատուկ էր, քանի որ ես գնացել էի անձնագրայի՛ն բաժանմունք, գնացել էի ոչ թե` որպես լրագրող, այլ` որպես ՀՀ քաղաքացի…

Հայաստանը փոքր է, Երևանը` առավել ևս: Լրագրողներս էլ, դժբախտաբար, գիտենք` ով ում միջնորդությամբ, որ «արժանիքների» համար է հայտնվում այս կամ այն պաշտոնում: Տիկնիկներին կարող եք սիրել-փայփայել, բայց հեռու պահեք քաղաքացիներից: Մի սղոցեք քաղաքացիների նյարդերը սեփական մատներով և եղունգներով հիացող տարբեր տեսակի «յոլոչկաներով»:

NEWSPRESS.am