ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

«Բոմժը», պատգամավորն ու լրագրողը. ինչի՞ մասին հարցնես պատգամավորին, եթե նա խոսել չգիտի

ՀՀ-ն  բացառիկ հնարավորություն ունի ստեղծարար ուժը դարձնել տնտեսական աճի հիմանական գործոն. այստեղ է հեղափոխությունը:

Այսպես սկսեց իր ելույթը ԱԺ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն, անդրադառնալով կառավարության ծրագրին:

«Մեր դահլիճում էլ տխուր է անընդհատ անցնում օրը: Եթե նկատել եք, ժպիտ չկա մեր դահլիճում, ինչը նշանակում է՝ մենք էլ մեր աշխատանքից հաճույք չենք ստանում, ու դա շատ վատ է, իհարկե, այստեղ լուսամուտներ չկան, ամեն ինչ արված է, որ մենք վատ զգանք մեզ, բայց պետք է կոտրենք իրավիճակը»,-ասաց նա:

Պատգամավորը նաև նկատեց, որ պետք է իրար սնել լավատեսությամբ:

«Մարդկանց տարբեր գործոններ կան, որ դրդում է ծուլության, ամենակարևորը, որ մարդը չի գտնում իր սրտի թելադրած կրթությունը կամ աշխատանքը, եթե չգտավ, գնում է ծուլության»,-ասաց Վարազդատ Կարապետյանը:

Նա նաև անդրադարձավ լրագրողների դերին՝ ասելով, թե լրագրողը պետք է արժեք ավելացնի:

«Մենք կարող է դալիճից դուրս գանք, միջանցքներում լրագրողը կանգնեցնի, ասի՝ էս մարդը էս մարդուն ասել է «բոմժ», դուք համաձա՞յն եք էդ կարծիքին, թե՞ ոչ»,-ասաց նա: 

Նրա այս դիտարկումը ուրախացրեց դահլիճում նստած պատգամավորներին:

Չանդրադառնանք վերը նշված դիտարկումներին առանձին-առանձին, բայց նկատենք, որ սրանք մեկը մյուսին շղթայաձև կապակցված են։

Օրինակ կապված Կարապետյանի դիտարկմանը, թե լրագրողը «բոմժ» թեման է բացում․․․Իհարկե, ցավալի է, երբ լրագրողը պատգամավորին տալիս է ո՛չ թե լուրջ, տնտեսությանը, երկրի բարգավաճմանն ու առհասարակ ծրագրերին վերաբերվող, այլ անհեթեթ հնչող հարցեր: 

Բայց այստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ այսօր պատգամավորների մի մեծ զանգված պատրաստ չէ պատասխանել լուրջ հարցերի:

Ի՞նչ լուրջ հարցերի մասին է խոսքը, երբ մեկը պատմում է, թե քանի անգամ և ինչ գույն է ներկել մազերը, մյուսը, դասը չսովորած աշակերտի նման, ասում է, թե կոկորդն է ցավում և չի կարող խոսել, էն մյուսն էլ դպրոցական էր ու չի հիշում, թե երբ է ԱԺ-ն ձևավորվել, մյուսը սարկազմով ասում է, թե դրոշին պետք է խաչ նկարել, էն մյուսն էլ պնդում է, որ մարիխուանա օգտագործելը թմրամոլություն չէ, մեկ ուրիշն էլ «վրիպում է», թե Իրանը ավտորիտար պետություն է, էն մյուսն էլ՝ թե իներցիայով շարունակում ենք ինքներս մեզ պարգևատրել ու էլի, մեկը մյուսից անհեթեթ, հազար ու մի հայտարարություններ...

Անգամ այդ պահին, երբ Վարազադատ Կարապետյանն ասում էր, թե լրագրողները կարծիք են հարցնում «բոմժերի» մասին, պատգամավորները չհասկացան, որ բացի նման թեմաներից խոսելուց, իրենց այլ բանի մասին չեն էլ կարող հարցնել: Ասել է թե՝ չհասկացան նաև, որ իրենք ծիծաղեցին հենց իրենց վրա...

Հ.Գ. Դե, եթե լրագրողների հարցերը կարող են արժևորել տնտեսությունը, ուրեմն թույլ տվեք պատգամավորներին տալ լուրջ հարցեր ու ստանալ պատգամավորից լուրջ պատասխաններ, սովորեցրեք նրանց լուրջ խոսել ու ընդհանրապես լուրջ վերաբերվել իրենց գործին և ոչ թե մանկապարտեզի մակարդակով ասել, թե՝ «մեզ ասել են՝ չխոսել այդ թեմայով» կամ «տաքսիից ուշանում եմ» կամ էլ նման այլ պատասխաններ. հակառակ դեպքում՝ «բոմժի» մասին թեման ուժի մեջ է...

Արմինե Մկրտումյան