Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

ՀՀ Կրթության տեսչական մարմնի 2018թ. հաշվետվությունն անչափ տխուր է. Անահիտ Բախշյան

ՀՀ Կրթության տեսչական մարմնի 2018թ․ հաշվետվությունն անչափ տխուր է: Այդ մասին գրել է ԱԺ նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։

«Երեկ տեղի ունեցավ ՀՀ կրթության տեսչական մարմնի(ԿՏՄ) կառավարման խորհրդի նիստ, որի օրակարգում էր 2018թ. գործունեության հաշվետվությունը, որին կարող եք ծանոթանալ eib.am կայքում։ Հաշվետու տարում ուսումնասիրություններ են իրականացվել Վայոց Ձորի և Կոտայքի մարզպետարանների աշխատակազմերի կրթության, մշակույթի և սպորտի վարչություններում, Իջևանի և Ստեփանավանի համայնքապետարաններում կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումներում և Երևանի 56 դպրոցնեում։ Ստուգումներ են իրականացվել Ստեփանավանի 5, Իջևանի 3, Երևանի 21 նախադպրոցական հաստատություններում, Վայոց Ձորի 15 դպրոցներում, Երևանի 3 և Արարատի 1 հանրակրթական հաստատություններում, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական 8 ուսումնական հաստատություններում։

Առանձին վերնագրով հաշվետվության մեջ առկա է «Դիմումներում, բողոքներում բարձրացված խնդիրների ուսումնասիրություն կամ ստուգում» բաժինը։

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են ՀՀ օրենսդրության պահանջների բազմաթիվ խախտումներ, թերություններ, որոնց վերաբերյալ տեղեկանքներն ուղարկվել են Վայոց Ձորի, Կոտայքի մարզպետներին, ԿԳ նախարարին, Տարածքային կառավարման նախարարին։ Մասնավորապես, սույն հաշվետվության մեջ արձանագրվել է, որ այս երկու մարզերում էլ դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորումն իրականացվել է սահմանված կարգի խախտումներով, որևէ բացառություն նշված չէ։ Բնականաբար, սա վերաբերում է նաև Չարենցավանի դպրոցներում խախտումներով ձևավորված կառավարման խորհուրդներին, երբ նրանցից մեկում 2 ամիս առաջ տեղի ունեցավ տնօրենի աղմկահարույց ընտրություն, անձամբ ՀՀ վարչապետը եղավ դպրոցում և ԿԳ նախարարը հայտարարեց, թե այդ գործընթացը օրինական է եղել։ Եթե դպրոցի կառավարման խորհուրդը խախտումներով է ձևավորվել, ապա տնօրենի ընտրությունը չէր կարող օրինական լինել։ Հիմա հարց, Չարենցավանի այդ դպրոցում տնօրենի ընտրությունն օրինակա՞ն է եղել, թե՝ ոչ։ Ինչի՞ հիման վրա ԿԳ նախարարը նման հայտարարություն արեց։

Հաշվետվության մեջ նշված է, որ ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքներն ուղարկվել են Վայոց Ձորի, Կոտայքի մարզպետներին և ԿԳ նախարարին։ Նրանց առաջարկվել է հայտնաբերված խախտումների (15 ակտ) հետևանքները և թերությունները վերացնելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների, կիրառված կարգապահական տույժերի մասին մինչև ս.թ. հունվարի 25-ը տեղեկացնել ԿՏՄ՝ ՀՀ վարչապետին զեկուցելու համար։ Վայոց Ձորի մարզպետից ստացված գրության համաձայն «դիտողության են արժանացել այն դպրոցի տնօրենները, որտեղ հայտնաբերվել են կոպիտ խախտումներ։ ԿԳՆ կողմից արձագանք դեռևս չի եղել։» Բնական հարց է ծագում, կոպիտ խախտումներից բացի էլ ի՞նչ խախտում պետք է թույլ տնօրենը, որպեսզի ոչ թե «դիտողության» արժանանա, այլ զրկվի այդ պաշտոնից։

Օրենսդրական ոլորտում կոպիտ խախտումները բավական չեն, տեսեք, թե ինչ է կատարվում կրթության որակի հետ։ Վայոց Ձորի 15 դպրոցներում, ստուգումների ընթացքում ներգրավված մասնագետների կողմից 7-11-րդ դասարաններում իրականացվել են ինչպես դասալսումներ, այնպես էլ՝ գրավոր աշխատանքներ «հայոց լեզու», «մաթեմատիկա» և չգիտես՝ ինչու, «ռուսաց լեզու» առարկաներից։ Արդյունքները սարսափելի տխուր են։ «Հայոց լեզու» առարկայի գրավոր աշխատանքներին մասնակցած 901 աշակերտներից 73-ը՝ 8%-ը ստացել են «գերազանց», 404-ը՝ 45%-ը «անբավարար»։ Մաթեմատիկայի գրավորին մասնակցած 888 աշակերտներից 28-ը՝ 3%-ը «գերազանց», 519-ը՝ 58%-ը անբավարար։

Ահա այստեղ է թաղված շան գլուխը, երբ պետության մեջ չի գործում պաշտոնյայի պատասխանատվության ինստիտուտը, դպրոցի տնօրենը կարող է ՀՀ օրենսդրական պահանջների կոպիտ խախտումների կամ կրթության որակի շատ ցածր արդյունքների համար կառավարության լիազորված մարմնի կողմից ընդամենը «դիտողության» արժանանալ ու այդ տնօրեններին հանձնարարվել է մեկ ամիս ժամկետում գրավոր տեղեկատվություն ներկայացնել տրված հանձնարարականների կատարման մասին։ Այսինքն իրականությունը չի փոխվելու։

Երևանի 3 դպրոցներում իրականացված ստուգումների ժամանակ համեմատաբար լավ արդյունքներ են ցուցաբերել Չեխովի անվան թ.55 հիմնական դպրոցի սաները, որտեղ «հայոց լեզու» և «մաթեմատիկա» առարկաների գրավորներին մասնակցել են համապատասխանաբար 346 և 340 աշակերտներ ու «հայոց լեզու» առարկայից «գերազանց» են ստացել 63-ը՝ 18%-ը, «անբավարար»՝ 48-ը՝ 14%-ը, իսկ «մաթեմատիկա»-ից «գերազանց» են ստացել 49-ը՝ 14%-ը, «անբավարար»՝ 97-ը՝ 29%-ը։

Երևանի երաժշտական թ.13 միջնակարգ հատուկ դպրոցում 99 աշակերտ է մասնակցել այդ գրավորներին, «հայոց լեզու» առարկայից «գերազանց» են ստացել 2-ը՝ 2%-ը, «անբավարար»՝ 48-ը՝ 48%-ը, իսկ «մաթեմատիկա»-ից «գերազանց» են ստացել 0%-ը, «անբավարար»՝ 88-ը՝ 88%-ը։ Իմ համոզմամբ այս թվերն առաջին հերթին տնօրենի աշխատանքի ցուցանիշներն են, միանշանակ «անբավարար» և հաշվի առնելով նաև 20 կետից բաղկացած ՀՀ օրենսդրության պահանջների խախտումները, հետևությունը մեկը պետք է լինի, ԿԳՆ ենթակայության տակ գտնվող դպրոցի այս տնօրենը չի համապատասխանում իր պաշտոնին։

Երեկվա նիստում ներկայացվեց նաև 2018թ. ԿՏՄ-ի ստացած դիմումներում, բողոքներում բարձրացված խնդիրների ուսումնասիրության և ստուգումների արդյունքները; Չեմ ուզում հոդվածը ծանրաբեռնել թվերով, սակայն կարևոր է հետևյալ թիվը, 2018-ին նախորդ տարվա համեմատությամբ ԿՏՄ-ն ստացել է 138%-ով ավել դիմումներ և բողոքներ։ 2018-ին իրականացված դիմում-բողոքների ուսումնասիրության արդյունքում 59 ուսումնական հաստատությունների լիազոր մարմիններ ուղարկվել են իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ համապատասխան միջոցներ ձեռնարկելու և արդյունքների մասին ԿՏՄ տեղյակ պահելու առաջարկով։

Հաշվետվության մեջ գրված է. «Արձագանքներ չեն ստացվել Նոյեմբերյանի ավագ, Գյումրու թ.37 ավագ, Վանաձորի թ.11 ավագ, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թ. 14 հատուկ դպրոցների լիազոր մարմիններից», իսկ այս դպրոցների լիազոր մարմինն է ԿԳՆ-ն։ Փաստորեն այս դպրոցներում առկա խախտումներն ուսումնասիրվել են ԿՏՄ-ի կողմից, որպես լիազոր մարմին ուղարկվել ԿԳՆ, սակայն նա դեռևս չի արձագանքել այն դեպքում, երբ Գյումրու թ.37 ավագ, Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թ. 14 հատուկ դպրոցներում կատարվող անօրինականությունների մասին ԶԼՄ-ում և սոցցանցերում բողոքներն անընդհատ ու երկարատև են, իսկ վերջերս լրատվությամբ ասվեց, որ ԿԳ նախարարը հանդիպել է Գյումրու թ.37 դպրոցի որոշ մանկավարժների հետ։ Եթե ԿՏՄ-ի արձանագրած խախտումներին ԿԳՆ-ն է այսպես վերաբերվում, ապա ի՞նչ պահանջես մարզպետներից ու մարզպետարանների աշխատակազմի կրթության ստորաբաժանումների աշխատակիցներից, ովքեր երբեմն Կրթության ոլորտի ՀՀ օրենքների կիրառման հմտություններին չեն տիրապետում», – գրել է Անահիտ Բախշյանը։