Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Կոնյակի արտահանման ծավալների նվազում է սպասվում (լուսանկարներ)

Հայաստանն ունի գինեգործության ու կոնյակագործության զարգացման մեծ ներուժ. ձևավորված ավանդույթներ, խաղողի մրցունակ տեսակներ: Այսօր մեր գինին ու կոնյակը բարձր համարում ունեն նաև Եվրոպայում: Բայց այդ հաջողությունները փոխանակ ոգևորեն, որ ընդլայնենք մեր արտահանման աշխարհագրությունը՝ նպաստելով հայրենական արտադրության զարգացմանը, բարձրացնում ենք հարկերը՝ պետական բյուջեն «լցնելու» համար: Արդյունքում՝ արտահանման ծավալները նվազում են, արտադրությունը կրճատվում, հետևաբար պակասում են խաղողի մթերումները՝ անմիջականորեն վնասելով հայ խաղողագործին: 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած հանդիպման թեման այս անգամ հենց կոնյակագործության և գինեգործության ոլորտի զարգացումը խոչընդոտող խնդիրներն են:

Քննարկման ներկաները՝ գինեգործներ և կոնյակագործներ, որպես առաջին խոչընդոտ մատնանշում են ընդունվող օրենքների ոչ արդյունավետ ու, ավելին, վնասաբեր լինելը:

Վերջին օրենսդրական փոփոխությունը, որ ընդունվել էր անցյալ տարի հունիսին13-ին Նախորդ գումարման Ազգային ժողովի կողմից և արդեն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարից նախատեսում է արտադրողի կողմից 100.000 լ ավելի իրացրած կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց 100 դրամ տուրքի գանձում, մոտ 21 ցենտ արտահանման շուկայում: Այս օրենքը արտահանման շուկաներ կորցնելու մեծ ռիսկեր է ստեղծում. ահազանգում են մասնագետները: «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն» կազմկոմիտեի անդամ, «Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն Կարեն Խաչիկյանի խոսքով՝ այս օրենքը հայ արտահանողին դարձնում է անմրցունակ մեր հիմնական շուկայում՝ Ռուսաստանի Դաշնությունում. «Այնտեղ արդեն կան ձևավորված գներ կոնկրետ որակի սպիրտների համար, մեր սպիրտը թանկանում է 21 ցենտով և մեր արտահանողները չեն կարողանում մրցակցել հարևան երկրների հետ»:

«Գլոբալ ալկո» և «Բագրատ գրուպ» ընկերությունների փոխտնօրեն Համլետ Ասատրյանը հավելում է. «Ցավոք, այնպես չէ, որ Ռուսաստանն ունի միայն հայկական կոնյակի սպիրտի պահանջարկ և պնդում է, որ միայն հայկական կոնյակ պիտի ներմուծի: Նա միայն իրեն ձեռնտու գնով սպիրտ է պահանջում: Շուկայում գների որոշակի տատանումով ամեն մեկն իր գնորդն ունի, ու այս օրենքի կիրառումով, մենք կոնկրետ լուրջ գնորդներ ենք կորցրել Ռուսաստանում: Իսկ մենք լուրջ տեղ ունենք Ռուսաստանի շուկայում, և այդ տեղը մի տարում չի ձևավորվել, երկար ու մեծ ներդրումներ են պահանջվել, որ շուկայի գերակշիռ մասը հայ արտահանողի ձեռքում լինի»:

Ու փոխանակ ոլորտի զարգացմանը նպաստող քայլեր ձեռնարկվեն ընդունվում է օրենք, որը ջուրն է լցնում տարիների աշխատանքը:

«Տուշպա» գինու գործարանի ղեկավար Միհրան Մանասերյանն այս օրենքի ընդունումը վտանգավոր է համարում հայ խաղողագործի համար. «Երբ «Գլոբալ ալկոն» սկսեց զբաղվել խաղողի սպիրտի արտահանմամբ ու խաղողի մթերումներով, մեծապես բարձրացրեց խաղողի պահանջարկը, մրցակցություն առաջացրեց ոլորտում՝ հօգուտ հայ խաղողագործի»: Նա մտավախություն է հայտնում, որ օրենքը չկասեցնելու դեպքում կկրկնվի 1994-95 թթ ողբերգությունը հայ գյուղացու համար:

Սակայն վերոնշյալ օրենքը հայկական կոնյակի արտահանումը դժվարացնող միակ խնդիրը չէ: Այսօր Հայաստանում կան կոնյակի և վիսկիի սպիրտ արտադրողներ նորաստեղծ ու փոքր ընկերություններ որոնք կարող են դրանք գնել ու արտահանել:

Գնելու պահին նրանք ըստ գործող օրենքի պարտավոր են վճարել ներքին առևտրաշրջանառության համար նախատեսվող բոլոր հարկերը և նոր միայն արտահանեն, որոշակի ժամանակ անց հետ ստանալով հարկերը կամ դրանց մի մասը: Բայց այս տարվանից վիսկիի աքցիզային հարկը 2 դոլարի փոխարեն կազմում է 4560 դրամ: Մյուս կողմից. ժամանակին նման մեծ ծախսերից խուսափելու համար օրենքը թույլ էր տալիս ունենալ համատեղ գործունեության պայմանագիր արտադրողի հետ: Բայց օրենք ընդունվեց, որը թույլ չի տալիս նման գործարք տնտեսվարողների միջև. այսինքն՝ արտահանողն էլ պիտի արտոնագիր ունենա: Այս օրենքի տրամաբանությունից դատելով արտահանող կարող են լինել միայն մեծ ընկերությունները, ովքեր ի վիճակի են վճարել 15 մլն արտոնագրի համար:

Ոլորտի ներկայացուցիչներին հուսադրում է այն հանգամանքը, որ նոր կառավարությունն ավելի բաց է քննարկումների և առաջարկների համար, արդեն կազմակերպել է հանդիպում խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի և 30 գինեգործների հետ, քննարկել ոլորտի խնդիրները: Ի դեպ առաջին նման խոշոր հանդիպումը վերջին 20 տարիների ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հաշվի առնելով կառավարության այս բաց դիրքորոշումը և համագործակցելու պատրաստակամությունը՝ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը, ի մի բերելով նոր օրենքով առաջացած վերոնշյալ խնդիրները, կազմել է առաջարկությունների երկու փաստաթուղթ՝ ուղղված կառավարությանն ու Ազգային ժողովին: Առաջինում առաջարկվում է շրջանառությունից հանել ԱԺ կողմից 2018 թ. հունիսի 13-ին ընդունված Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական որոշումը, ըստ որի արտադրողի կողմից 100,000 լ ավելի իրացրած կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք: Քանի որ այդպես թանկանում է տեղական արտադրության սպիրտը դոլարային արտարժույթով մոտ 21 ց լիտրի հաշվարկով:

«Հաշվի առնելով, որ կոնյակի սպիրտի Հայաստանի արտադրողների իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է, և այնտեղ արդեն առկա են հաստատված գներ, այդ 21 ցենտը բավականին թանկ է: Կան ընկերություններ որոնք չունեն սպիրտի պաշարներ և գնում են արտադրողից, որը վաճառելիս 21 ցենտն ավելացվում է, հետո արտահանողն էլ արտահանելիս է ևս 21 ց ավելացնում, արդեն արդյունքում ստացվում է 42 ց և մոտ կես դոլարով ավելանում է սպիրտի գինը, ինչը մեր արտադրանքը դարձնում է քիչ մրցունակ Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի հետ համեմատած: Արդյունքում մենք կորցնում ենք մեր արտահանման շուկան, իսկ Ադրբեջանը շահում է: Արտադրող և արտահանող ընկերությունները ավելացնում են 100 դրամով ինքնարժեքը, ինչը շղթայական ռեակցիայով ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա: Խաղող մթերողներն ավելի պակաս գին են առաջարկելու խաղողագործներին, ինչն էլ ենթադրում է, որ կիջնեն խաղողի ծավալները Հայաստանում»:

Երկրորդ փաստաթղթում կարևորվում է արտահանման պայմանների բարելավման մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը: Որպես խնդրի լուծում առաջարկվում է ընդունել օրենք որը թույլ կտա վերջնական տեսքով արտահանման համար ձեռք բերված նպատակային ապրանքներն արտահանել առանց վճարելու ԱԱՀ աքցիզային հարկ, տուրքեր հատուկ պայմանագրի միջոցով, որը նախօրոք կգրանցվի հարկային տեսչությունում: Այսինքն տնտեսվարող սուբյեկտը հարկային տեսչությունում կներկայացնի, որ երկրորդ կողմին տալիս է որոշակի քանակույամբ ապրանք, որը պետք է արտահանվի մյուսն էլ կբերի պայմանագիր, որ ի վիճակի է արտահանել: Երկրորդ կողմը կարտահանի՝ վճարելով միայն ապրանքի արժեքի համար: Եթե վաճառքից հետո ապրանք կավելանա, այն կվերադարձվի երկրորդ կողմին: Այսինքն՝ ՀՀ չի մտնի հարկերից խուսափած ապրանք, որը կմնա հարկային մարմինների վերահսկողությունից դուրս:
Երկու փաստաթղթերը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը կհղի ՀՀ վարչապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ Արարատ Միրզոյանին:

Ոլորտի մասնակիցների ուժերը համախմբելու կարևորությունը շեշտեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ղեկավար Գևորգ Թադևոսյանը. «Նման քննարկումները կարևոր են, որովհետև բիզնեսը պիտի խոսի, եթե չի խոսում ու խնդիրները չի ձևակերպում, խնդիրները չեն լուծվում: Եվ գործարարին մնում է կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել-գնալ: Կարևոր է, որ խոսի հենց գինու և կոնյակի արտադրությունը, որը մեր երկրի համար և՛ տնտեսության գերակա ճյուղ է՝ որպես գյուղատնտեսական հումքի կարևոր հիմնական վերամշակող, և՛ Հայաստանը ներկայացնող բրենդ: Եվ ընդհանրապես՝ արտադրողին ու հատկապես արտահանման արտադրանք թողարկող արտադրողին ոչինչ չպիտի խանգարի իր գործում»: