Անաստասիա Վոլոչկովան դատի է տվել իր նախկին ամուսնուն
Անաստասիա Վոլոչկովան բողոք է ներկայացրել ոստիկանություն նախկին ամուսնու դեմ: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից։
Վոլոչկովայի խոսքով նախկին ամուսինը՝ բիզնեսմեն Իգոր Վդովինը իրենից 100 միլիոն ռուբլի է գողացել: Վդովինը Վոլոչկովայից 3 միլիոն դոլար է փոխառել և խոստացել, որ կվերադարձնի 30% տոկոսադրույքով, սկզբնական շրջանում, ըստ պայմանավորվածության, վճարել է, սակայն հետո դադարեցրել է վճարումները:
Վոլոչկովան սպասում է նախաքննության ավարտին: