ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ինչու է լռում քաղաքացին, երբ իրեն ծաղրում են ԱԺ ամբիոնից

Երբ Փաշինյանը դեռ խաղում էր ընդդիմադիր քաղաքական գործչի իր դերը, մեկ անգամ չէ, որ ուղիղ տեքստով հանրապետականներին մեղադրում էր այն բանում, որ հայաստանցիները լավ չեն ապրում կամ աղքատ են։ Սակայն երեկ պարզվեց, որ մեղավոր են եղել ոչ թե հանրապետականները այլ նաև իրենք՝ այն մարդիկ, ովքեր աղքատ են ու լավ չեն ապրում։ Ընդ որում՝ աղքատ են նախևառաջ գլխում:

Սա անհեթեթ բայց աշխատող մեթոդ է, հատկապես եթե հաշվի ենք առնում, որ Փաշինյանն ամեն բան անում է՝

1. պատասխանատվությունից խուսափելու համար,
2. իր իշխանությունը պահպանելու համար։

Ընդդիմադիրի դերակատարման ժամանակ պարզ էր, քաղաքագիտական առումով էլ հասկանալի՝ պետք էր մեղադրել այն ժամանակվա իշխանություններին ժողովրդի աղքատության մեջ և այդ կերպ դիվիդենդներ շահել։ Քննադատելն ավելի հեշտ է, քան արդարանալը։ Սակայն Փաշինյանը, ով կարող է դեմագոգության ու պոպուլիզմի դասագիրք նույնիսկ հեղինակել, ձևը գտել է և պարզապես բոլոր բարդ հարցերը «սրա նրա գրպանն է գցում», իսկ կոնկրետ դեպքում՝ աղքատ լինելու խնդիրը գցեց հենց աղքատների գրպանը։ Ի՞նչ է դուրս գալիս, որ այնքան քննադատված ու «ազգի թշնամի» հանրապետականների իշխանությունների օրո՞ք էլ էին մարդիկ իրենց խելքից աղքատ: Փաշինյանն ու մի ամբողջ ազգ էլ պարզապես զրպարտո՞ւմ էր նրանց՝ վատ ու աղքատ պետություն ու տնտեսություն ունենալու համար: Ինչևէ: 

Փաշինյանի երեկվա միտքը նման էր ավելի վաղ արված հայտարարությանը, թե 350 հազար աշխատող ապահովում է 800 հազար պորտաբույծի։ Ցավալին այստեղ հայտարարությունները չեն, ոչ էլ դրանք բովանդակային կողմը կամ նույնիսկ այն, որ ըստ ամենայնի ամեն մի նման հայտարարությամբ ծաղրվում է ՀՀ քաղաքացին, այլ այն, որ նույն ՀՀ քաղաքացին այս ամենը լսում է, սակայն թողնում անարձագանք։ Եվ որ ավելի վատ է՝ շատ դեպքերում էլ՝ արդարացնում դրանք: 

Ժողովուրդը, նախկինում հպարտ, հիմա արդեն պորտաբույծ, խելքից աղքատ քաղաքացին կարծես թե լրիվ համաձայն է, որ իրեն ծաղրեն, արհամարհեն, մեղադրեն ծուլության ու պորտաբուծության մեջ։ Սա անբնական վիճակ է, կարծես հասարակության մի ստվար զանգված դեռ շշմած է, կամ հստակ չի հասկանում, թե ինչ է կատարվում։

Սա հավանաբար նաև այն բանի հետևանք է, որ Փաշինյան Նիկոլի տրանսֆորմացիան այնքան արագ է տեղի ունենում, որ մարդիկ չեն հասցնում մարսել մի կերպարը՝ մյուսը հասկանալու համար։ Մեղմ ասած՝ կրկեսային ձեռնածուի էֆեկտ է, երբ մի տրյուկը դեռ չհասկացած՝ ոնց է արվում, մյուս տրյուկին ես ականատես լինում։

Սա նաև վտանգավոր իրավիճակ է, քանի որ վաղ թե ուշ լինելու են կարևոր գործընթացներ արցախյան ճակատում և այդ շշմածությունը ժողովրդի օգտին չէ, որ աշխատելու է։ Ուստի որքան արագ հասարակությունը զարթնի թմբիրից, այնքան լավ։

NEWSPRESS.am