Փաշինյանն աշխատանքից ազատել է Արմավիրի փոխմարզպետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել Արմավիրի փոխմարզպետ Ալեքսանդր Ղուկասյանին աշխատանքից ազատելու մասին.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Ալեքսանդր Ղուկասյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասվում է վարչապետի որոշման մեջ: