ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ժողովրդի թվացյալ հաղթանակը «գլխում տիրող աղքատության» հետևանք էր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խիստ վրդովվեցրել է արձագանքներն՝ ի պատասխան իր կողմից արված այն արտահայտության, թե «աղքատությունը մարդկանց գլխում է»։ Ազգային ժողովի նիստում անդրադառնալով այդ արձագանքներին՝ նա, մասնավորապես, նշեց․

«Հիմա էլ ասում են, թե ես ասել եմ աղքատությունը մարդկանց գլխում է։ Ես դա ասել եմ, որպես այդ աղքատությունը ծայրից ծայր անցած մարդ և ես հաղթահարել եմ այդ աղքատությունը։ Իմ գլխում հասկացել եմ, թե ինչ ա նշանակում քաղաքացի»։

Դե ինչ, կեցցե Փաշինյանը․ նրա բախտը, մեծ հաշվով, բերեց։ Նա ժողովրդի համընդհանուր ընկճվածության ֆոնին կարողացավ հասնել արդյունքի։ Ու թեև նա ընդդիմախոսից դարձավ իշխանավոր, բայց այդպես էլ չմաքրեց իր ճակատի դրոշմը՝ նախկին «հաճախորդի» պիտակը։ Ու հիմա մի կողմից այդ խարանը, մյուս կողմից էլ՝ նրա՝ քայլ առ քայլ իրար հաջորդող հայտարարությունները, էյֆորիայից դուրս եկող ժողովրդին առիթ են տալիս մտածելու՝ իսկ միգուցե սա հաղթանա՞կ չէր․․․

Նա իր շարժման օրերին հայտարարում էր, թե աղքատներ չեն լինելու, ու ժողովուրդը միամիտ մտածում էր, թե Նիկոլն իրենց «լավ ապրելու» հնարավորություն է տալու։ Իսկ այսօր արդեն, վարչապետ Նիկոլը Հայաստանի նման աղքատ երկրում, որտեղ գերակշռող մասը համարվում է աղքատ, հայտարարում է, թե աղքատությունը ձեր գլխում է։

Իհարկե, աղքատությունը նրանց գլխում է․ եթե գլխում չլիներ, կմտածեին, որ այն, ինչ խոստանում է «Սերժի հաճախորդ» կոչվող մարդը, չի կարող իրատեսական լինել։ Եթե աղքատությունը գլխում չլիներ, ապա կհասկանային, որ պայքարում են մեկ մարդու վարչապետ դարձնելու համար, ու եթե գլխի մեջ աղքատություն չլիներ, էլի շատ ու շատ բաներ կհասկանային։ Բայց Փաշինյանի բախտը բերեց, որ, ինչպես ինքն է ասում, մարդկանց գլխում աղքատություն էր, ու նրանք տառացիորեն չէին հասկանում, թե ինչ են անում, ինչու են անում․․․ իշխում էր դեմագոգիան ու մի հրահանգ՝ «մերժել Սերժին»․ այս համընդհանուր ցանկությունն էլ միավորեց մարդկանց ու դուրս հանեց փողոց։ Նրանց գլխում աղքատություն էր ու չէին մտածում, թե Սերժին մերժելուց հետո ինչ կարող է լինել, կարևորը նրանց համար այն էր, որ Սերժը չլիներ։ 

Ու հիմա այն չէ հարցը, կա՞ Սերժը, թե՞ չէ, այլ այն, որ փաստորեն, Փաշինյանը ոչ միայն չկատարեց իր տված խոստումներից և ոչ մեկը, այլև իրեն աթոռին նստեցնող և իրենից ակնկալիքներ ունեցող մարդկանց աղքատ գլուխներ է անվանում։

Փաշինյանն ինքն է պատասխանատվություն կրում աղքատությունը վերացնելու համար, ու հիմա մարդկանց վրա մուննաթ է գալիս, թե ձեր գլուխն է աղքատ, հանեք ձեր գլխից։

Նա հիմա էլ իր դեմագոգիայով երկրորդ քայլերթի կոչ է անում, թե եկեք տնտեսական հեղափոխության քայլերթ անենք։ Ուղիղ իմաստով է ասում նա այդ ամենը, թե փոխաբերական՝ կարևոր չէ, էականն այն է, որ «հարուստ» գլուխ ունեցողները երկրորդ անգամ նույն սխալը թույլ չեն տա։

Ցավալի էր նաև, որ Ազգային ժողովում, նրա ելույթից հետո միայն ձեռքի վրա հաշված մարդիկ խոսեցին ու հակադարձեցին նրան, իսկ իմքայլականները լուռ էին, ու այնպիսի տպավորություն էր, որ նրանց ո՛չ միայն գլուխները, այլ հոգին է աղքատ։ Այնքան աղքատ, որ առանց հասկանալու գովերգեցին, քծնեցին ու կողմ քվեարկեցին կառավարության ներկայացրած աղքատիկ ծրագրին։

Ոչ ոք չէր կասկածում, որ իմքայլականները «սղղցնելու» են ծրագիրը. նրանք հենց կոճակներ սեղմելու համար են ընտրվել, բայց որ նաև այդչափ կքծնվեն, ուղղակի նողկալի էր։ Պատգամավորներից մեկն ասում է․

«Պարո՛ն Փաշինյան, եթե դուք միայն գրեիք այս ծրագրում, որ ամեն ինչ լավ է լինելու, ես միևնույնն է՝ կողմ էի քվեարկելու․․․»;

Այս անհեթեթ ու քաղաքական գործչին անվայել հայտարարությունից հետո ուզում ես հավատալ, որ աղքատությունն իրոք մարդկանց ուղեղում է։ Ափսոս, որ այդ մաքրած ուղեղներից տուժում է նաև հարուստ հոգով ու ադեկվատ ժողովուրդը։

Չենք ուզում անդրադառնալ հնարավոր զարգացումներին ու պատճառահետևանքային կապերին, պարզապես արձանագրենք․ ժողովրդի թվացյալ հաղթանակը, որը հավակնում էր դառնալ գոնե հերթական բարոյական հաղթանակը, ըստ Փաշինյանի տրամաբանության, պարզապես մարդկանց «գլխում տիրող աղքատության» հետևանքն էր․․․

Արմինե Մկրտումյան