ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Աննա Հակոբյանն ինտենսիվ կերպով բարեկամներին պաշտոններ է ընծայում

Առաջին հայացքից խոնարհ, աչքերը կախ քայլող, ցածր ձայնով խոսող առաջին տիկինը՝ Աննա Հակոբյանը, բավականին լուրջ, հզոր ազդեցություն ունի այսօր մեր պետական կառավարման համակարգում:

Օդում առկախված լուրերի համաձայն, բարձր պպաշտոն ստանալիս, ամենաբարդ քննությունն Աննա Հակոբյանի մոտ ստանալն է, լիկվիդ մնացածներն էլ հիմնականում վերահանձնելու շանսեր չեն ունենում:

Չնայած՝ այս ընթացքում Աննա Հակոբյանը հասցրել է իր բարեկամ-հարազատներին այս կամ այն պաշտոնի «նշանակելիս բռնվել» ու սկանդալի մեջ հայտնվել, անկեղծ ասած, ոչ այդքան սկանդալ, որքան մամուլի կողմից հերթական արձանագրում, թե Հակոբյանը կրկին իր մտերմին է առաջ բրդում:

Մեծ սիրտ ունեցող սույն տիկինին հաջողվեց եղբորդը՝ դերասան Հրաչ Հակոբյանին խորհրդարան բրդել (ով, ի դեպ, պատգամավոր ընտրվելիս չէր ուզում թատրոնը թողնել, բայց խորհրդարանական կրկեսում կարծես իրեն վատ չի զգում), օգնականին՝ Հակոբ Սիմիդյանին՝ կրկին ուղարկեց խորհրդարան, իր հեռավոր բարեկամ Երջանիկ Հակոբյանին ևս մանդատ բաշխեց, նրան հաջողվեց իր վարսավիրին՝ Սոֆյա Նավասարդյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառութներ համակարգող նշանակել, որպեսզի այս կինը մշտապես կարողանա արտասահմանյան այցերում իրենց ուղեկցել, ապա նաև հոգաց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում իր հավանությանն արժանացած Դավիթ Կարապետյանի նշանակման հարցը:

Այս ամենին մեր առանձին հրապարակումներում արդեն հասցրել ենք անդրադառնալ, հերթն այսօր Աննա Հակոբյանի և ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի բարեկամական կապին է վերաբերվում:

Հիշեցնենք՝ Ռաֆիկ Մաշադյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի առաջին տեղակալն էր, ով պարգևավճարների սկանդալի ժամանակ ավելի շատ հայտնի դարձավ այն հանգամանքով, որ շեֆից բարձր պարգևավճար էր ստացել՝ 9 մլն. 60 000 դրամ: Ռաֆիկ Մաշադյանի տակավին երիտասարդ, բայց միլիոնատեր որդին՝ Հարություն Մաշադյանը, օրերս, ավելի կոնկրետ՝ փետրվարի 4-ին նշանակվել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ:

Պաշտոնը ստանձնելու պահին կրտսեր Մաշադյանը, ով ընդամենը 23 տարեկան է, հայտարարագրել է 12 միլիոն դրամ, 130 հազար դոլար և Volkswagen touareg մակնիշի ավտոմեքենա։

Աննա Հակոբյանի գրասենյակից ԶԼՄ-ներին տրամադրել են ինֆորմացիա, որ Ռաֆիկ Մաշադյանը Աննա Հակոբյանի խորթ մորաքրոջ թոռն է: Սակայն նրան վերջին անգամ տեսել է 2010 թվականին՝ հարազատներից մեկի հուղարկավորության ժամանակ:

Աննա Հակոբյանը փորձել է բարեկամական կապի մասին տեղեկությունն ամեն կերպ սվաղել և շեշտել, որ այդ կապը չի ազդել հայր և որդի Մաշադյանների մասնագիտական առաջխաղացումների վրա:

«Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչև վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին»,- հայտնել են Հակոբյանի գրասենյակից:

Պետք է նկատել, որ Աննա Հակոբյանն իր ձեռքի տակ է վերցնում ամենատարբեր ոլորտները և հասցնում իր կուրացիայի տակ պահել կադրերի առաջխաղացումը ամենայն բծախնդրությամբ, թեպետ երբևէ առիթը բաց չի թողնում ասելու, թե իր ամուսնու գործերի մեջ չի խառնվում:

NEWSPRESS.am