ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

«Պետական մակարդակով բիզնես են խլում». տնտեսվարողը մեղադրում է Դավիթ Սանասարյանին. «Հետք»

«Հետք» էլեկտրոնային պարբերականը գրում է.

««Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը պնդում է, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը:

Հրանտ Պիվազյանը «Հետք»-ի թղթակցին պատմեց, որ 1997 թ.-ից իր հոր՝ Վարազդատ Պիվազյանի կողմից Հայաստանի ողջ տարածքում և Արցախում հիմնադրվել են հեմոդիալիզի բաժանմունքներ: «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերությունը, առանց նախապայմանների, բուժհաստատություններին նվիրաբերել է ավելի քան 150 սարքավորում: Հրանտ Պիվազյանի խոսքով` այսօր փորձում են իրենց «բիզնեսը խլել»: Նա մեզ ներկայացրել է գործընթացը հավաստող մի շարք փաստեր և դրանց հետ կապված իրադարձությունների ժամանակագրությունը:

2019 թ.-ի հունվարին Վանաձորի ԲԿ-ն հայտարարել է հեմոդիալիզի պարագաների մրցույթ, սակայն պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի Սամվել Ադյանը Լոռու մարզպետարանի համապատասխան պաշտոնյային առաջարկել է նշված մրցույթում կատարել փոփոխություններ: Առաջարկվել է 5 չափաբաժնից 3-ում մանրազերծման մեթոդը փոփոխության ենթարկել: Բացի դա, առաջարկվել է փոփոխության ենթարկել նույն բժշկական կենտրոնի մեկ այլ մրցույթի 1 չափաբաժնի տեխնիկական բնութագիրը:

Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Արթուր Մխիթարյանը պատասխանել է ՊՎԾ պաշտոնյային, որ «Ֆրեզեն» ընկերության կողմից առաջարկվող ապրանքները ունեն բարձր որակ և հուսալիություն, սարքավորումները գտնվում են երաշխիքի մեջ, իսկ այլ պարագաների օգտագործումն այս փուլում նպատակահարմար չէ: Մարզպետարանի պաշտոնյային նույն տեղեկությունը տրամադրել է նաև Վանաձորի ԲԿ-ի տնօրեն Վ. Մկրտչյանը:

Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը մեկ օր անց նույնաբովանդակ գրություն է ուղարկել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ առաջարկելով հեմոդիալիզի պարագաների համար հայտարարված մրցույթի 4 չափաբաժնում փոփոխություն կատարել:

«Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրենը հասկանալու համար, թե ինչ դավադրություն է նախապատրաստվում, փորձել է կապ հաստատել ՊՎԾ ներկայացուցիչ Սամվել Ադյանի հետ, որը հանդիպելու առաջարկը մերժել է, սակայն իմանալով, որ տնտեսվարողը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է պատրաստվում դիմել` համաձայնել է: «Մեր հեռախոսազրույցից մի քանի օր անց ինձ զանգահարեց իմ ծանոթը և ասաց, որ ցանկանում է ինձ հետ հանդիպել և զրուցել այս թեմայի շուրջ: Հանդիպեցի մեր ընդհանուր ծանոթին՝ Տարոն Ավետիսյանին՝ առաջարկելով պարզաբանել, թե ինչին են միտված կոնկրետ այս փոփոխությունները: Տարոն Ավետիսյանը պատասխանեց ինձ. «Ուշ թե շուտ իմանալու ես, ավելի լավ է միանգամից ասեմ, որ հիմա մեր հերթն է եկել ներկրելու հեմոդիալիզի պարագաներ...»»,- հանդիպումից մանրամասներ հայտնեց ընկերության տնօրենը:

ՊՎԾ մեկ այլ աշխատակից էլ՝ Գևորգ Խաչատրյանը, փորձում է բուժհաստատությունների ղեկավարներին համոզել, որ տեխնիկական բնութագրերը փոփոխեն: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն փոփոխում է տեխնիկական բնութագրերը: Հիվանդանոցի հայտարարած մրցույթին մասնակցում է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել և այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը: Այդ ժամանակ էլ պարզվել է, որ ներկայացված ապրանքները մանրազերծված են ռադիացիոն բետտա եղանակով, որը համարվում է մրցույթի խախտում: «Հեմոդիալիզի բժշկական պարագաները, օրինակ՝ արյան հոսքային գծերը, մետաղական գործիքները, որոնք որոշակիորեն կարծր են, կարող են մանրազերծվել գամմա կամ բետտա մեթոդով, սակայն կոնկրետ հեմոդիալիզատորում պարունակվող մանրաթելային հյուսվածքների պարագայում գամման և բետտան վնասում են այդ հյուսվածքների կառուցվածքը և բերում դիսֆունկցիայի ու բացասական ազդեցություն ունենում մարդու կյանքի և առողջության վրա»,- բացատրում է «Ֆրեզեն» ընկերության տնօրենը:

Հետագայում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի մրցույթի տեխնիկական բնութագիրը կրկին փոփոխում են և հարմարեցնում «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացրած ապրանքների բնութագրերին:

Վանաձորի ԲԿ-ի մրցույթը կասեցնելու յուրահատուկ հնարք են բանեցնում: Կոտայքի մարզի Գառնի գյուղի մի բնակիչ, որը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, արտագնա աշխատանքի մեկնող է, դիմում է ներկայացնում «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ՝ պահանջելով կասեցնել Վանաձորի ԲԿ-ի հայտարարած մրցույթը և տեխնիկական բնութագրերում փոփոխություն կատարել:

Այս պատկերն ամբողջանում է, երբ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի հրամանով, արդեն փետրվար ամսին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ստուգումներ են սկսվում կոնկրետ հեմոդիալիզների պարագաների գնման գործընթացում: ՊՎԾ-ն պահանջում է հիվանդանոցից նշված հարցին վերաբերող 2016-2018 թթ-ին կնքված պայմանագրերը, հանձնման ընդունման ակտերը և այլն:

«Ֆրեզեն» ընկերության տնօրենը բացատրում է, որ հեմոդիալիզի սարքավորման վրա այլ սարքավորումներ տեղադրելը վտանգավոր է մարդկանց առողջության համար, քանի որ նշված սարքավորմանը կարելի է միացնել բացառապես նույն ընկերության սարքավորումները, քանի որ հիմնական սարքի աշխատանքը կարող է խափանվել և անդառնալի հետևանքներ առաջացնել: Նա նաև ստացել է «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» ընկերության գրությունը, որով չի երաշխավորվում անխափան աշխատանքը` ընկերության հիմնական սարքավորմանը այլ սարքավորումներ միացնելու դեպքում:

«Ֆրեզեն» ընկերության տնօրեն Հրանտ Պիվազյանը խնդիրը ներկայացնելու համար հանդիպել է վարչապետի խորհրդական Արսեն Գասպարյանին, սակայն վստահ չէ, որ խնդրով զբաղվում են: Հարցին՝ վստա՞հ եք, որ Դավիթ Սանասարյանը տեղյակ է իր ենթակաների գործողությունների իրական նպատակների մասին, Պիվազյանը դրական պատասխան տվեց: Նա պատրաստվում է Հայաստանում Գերմանիայի դեսպանին էլ ներկայացնել խնդիրը, քանի որ գերմանական ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը պետական մակարդակով խնդիրների է բախվում, սակայն մինչև դիմելը, ցանկանում են հանդիպել վարչապետին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում