ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Մշակույթ

Թուրքերը վերանորոգում են մեր եկեղեցիները, իսկ մենք՝ ոչ․ Երերույքի քանդվող տաճարի լուռ ավերակները (լուսանկարներ)

Երբ Շահան Շահնուրը գրեց իր «Նահանջ առանց երգի» վեպը, քննադատեց հայ մարդուն, ասելով՝ «Դուն, հայ լակոտ, դու ամենեն շուտը կփոխվիս անասունի, եթե օր մը իսկ մնաս առանց վիշտի», նա դարձավ հայ ժողովրդի թշնամին։ Այդպես եղավ, քանի որ մենք չենք ընդունում մեր սխալները։

Մենք չենք ընդունում մեզ քննադատողներին։ Մենք չընդունեցինք Խորենացուն, Շահնուրին, Գուրգեն Մահարուն։ Մենք հիմա էլ չենք ընդունում մեզ քննադատողներին։ Երբ խոսք է լինում Արևմտյան Հայաստանում քանդվող հայկական եկեղեցիների մասին, մենք ջանք ու եռանդ չենք խնայում՝ հայհոյելու համար այն քրդերին ու թուրքերին, ովքեր քանդում են մեր եկեղեցիները։

Եթե ուղիղ նստենք ու խոսենք, ապա թուրքի ու քուրդի համար ոչ մի արժեք չունի մեր եկեղեցին։ Նրանք մահմեդական են ու տեսականորեն, նրանց համար ոչ մի արժեք չունի հայկական եկեղեցին, հատկապես այն դեպքում, երբ այդ եկեղեցին գտնվում է իրենց տարածքում։ Որքան էլ այդ հողերը մեր պատմական հողերն են, սակայն հիմա գտնվում են Թուրքիայի տարածքում։ Այդ հողերի մեծ մասը մենք անձամբ ենք նվիրել մեր կեղտոտ ձեռքերով։

 

Իսկ քանդելու հետ մեկտեղ, Թուրքիան վերականգնում է նաև մի շարք եկեղեցիներ ու պատմամշակութային կոթողներ։ Այլ հարց է, թե այդ կոթողները օգտագործվում են որպես մզկի՞թ, թե՞ թանգարան, սակայն նրանք վերանորոգվում են։ Թուրքիայի կառավարության ջանքերով վերանորոգվեց մեր պատմամշակութային հրաշքներից մեկը՝ Վանի «Սուրբ Խաչ եկեղեցին»։ Իսկ ի՞նչ ենք վերանորոգել մենք։ Հայաստանի Հանրապետության տարածքում կան բազմաթիվ կիսաքանդ, կիսաավեր եկեղեցիներ, որոնք չեն վերանորոգվում։ Դրանք քանդվում են մեր աչքի առաջ։ Այդպիսի կոթողներից է Անիպեմզայում գտնվող Երերույքի տաճարը, որ կառուցվել է 4-5-րդ դարերում։ Սա մեր հնագույն տաճարներից մեկն է, որ կառուցվել է հեթանոսական տաճարի տեղում։ Ուղղակի անհնար է առանց զարմանքի տեսնել այս հսկային, որն անգամ իր քանդված տեսքով շարունակում է պահպանել հայ ճարտարապետության հանճարն ու վեհությունը։
Իսկ ինչո՞ւ մենք չենք վերանորոգում Երերույքը։ Հարց, որը կունենա ստանդարտ ու ավանդական պատասխան․ «Դա կապված է մեծ գումարների հետ»։

Կարելի է հավատալ այս պատասխանին, երբ իրոք տեսնենք, որ մեր երկրում գումարներ չկան ու չեն եղել, բայց երբ տեսնում ենք, որ գումարներ կան, ու դրանք ծախսվում են այլ նպատակներով, այդ դեպքում չենք հավատում։ Մենք կարող ենք միլիոնավոր դոլարներ ծախսել ու կառուցել ճարտարապետության հետ կապ չունեցող մի կառույց, որի գլխավերևում դրված խաչը կարող է փաստել միայն, որ սա եկեղեցի է, սակայն փոխարենը կթողնենք, որ քանդվի Երերույքը։ Եվ հասկանալով այս ամենը, շատերին մնում է միայն համաձայնվել Շահան Շահնուրի հետ ու հավատալ, որ Արևմտյան Հայաստանի եկեղեցիները թուրքերն ավելի շուտ կվերանորոգեն, քան մենք՝ Երերույքի տաճարը։

NEWSPRESS.am