ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանի տարօրինակ հայտարարությունը

Դեռ շաբաթներ առաջ, կամ նույնիսկ Մնացականյան-Մամեդյարով փարիզյան հանդիպումից հետո էլ, որ տեղի ունեցավ հունվարի 16-ին, լուրեր շրջանառվեցին, ընդ որում, և′ Երևանի, և′ Բաքվի, այսպես ասած, լուռ կամ կիսաձայն քաջալերանքով, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդիպելու են փետրվարի 15-17-ը Մյունխենում տեղի ունենալիք Անվտանգության միջազգային կոնֆերանսի շրջանակներում և քննարկելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, ինչպես նաև՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման հարցը։

Դավոսում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո այդ խոսակցությունները բավական առարկայական էին ու գրեթե կիսապաշտոնական։ Սակայն որքան էլ զարմանալի է, նույն կոնֆերանսի շրջանակներում, հայտնի է դարձել, որ Մնացականյան-Մամեդյարով առանձին հանդիպում չի պլանավորվել և հնարավոր հանդիպում պետք է ընկալել ոտքի վրա իրար տեսնել ողջունելը և մեկ երկու նախադասություն փոխանակելը։ Համենայն դեպս, այդպիսին է տպավորությունը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի արած հայտարարությունից։

ՀՀ ԱԳ նախարարը, մասնավորապես, ասել է, որ առանձին հանդիպում որպես այդպիսին չի նախատեսվել, սակայն դա չի նշանակում, թե ինքն ու Մամեդյարովը չեն կարող հանդիպել կոնֆերանսի ժամանակ, ասենք՝ միջանցքում, իրար ողջունել և խոսել, հատկապես որ նման խնդիր ինքն ու ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, չունեն։

Սա շատ տարօրինակ է, քանի որ ընդամենն օրեր առաջ և′ Բաքվից Մամեդյարովն էր այլ բան ասում, և′ Երևանից էին այլ տոնայնությամբ հայտարարություններ հնչում։ Նույնիսկ այնքան այլ տոնայնությամբ ու այնքան այլ բան էին ասում, որ գրեթե բոլորի համար էր պարզ, որ այդ սպասվող հանդիպմանը քննարկվելու էր նաև Մինսկի խմբի եռանախագահների առաջիկա այցը տարածաշրջան։ Իսկ ահա ընդամենը մի քանի օր անց նման կարելի է ասել կտրուկ շրջադարձ։

Սակայն հարցը միայն այս մասով չէ տարօրինակ, այլ այն, որ այսքանն ասելուց հետո Մնացականյանը հավելել է, որ աշխատանքները շարունակվում են։

Ի՞նչ աշխատանքներ են շարունակվում, ինչի՞ ուղղությամբ են շարունակվում աշխատանքները, խոսքը Փաշինյան-Ալիև հանդիպման մասի՞ն է, թե՞ այլ ուղղություն էլ կա, դժվար է ասել։ Սրա փոխարեն հանդիպել են Զոհրաբ Մնացականյանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և քննարկել են նաև Ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր։ Թե ինչու Մյունխենում չի եղել հանդիպում՝ ոչ մի հիմնավորում։ Կարելի է, սակայն, ենթադրել, որ Դավոսյան հանդիպումից հետո, որը ամենայն հավանականությամբ ԱՄՆ կողմից էր կազմակերպված, նպատակահարմար չի դիտվել կրկին Արևմուտքի հողում նման հանդիպում կազմակերպել։ Իսկ թե ինչու՝ երևի թե ցույց կտա ժամանակը։

NEWSPRESS.am