Երզնկայի 900-ամյա հայկական Ապրանից վանքն այսօր կիսաքանդ էԵրևանի Սեբաստիա փողոցում «Hyundai»-ն բախվել է կայանված «Ford»-ին․ կա տուժածԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԼավրով․ Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության նպատակներիցԿարո՞ղ են արդյոք Հայաստանն ու Ադրբեջանն այդպես էլ չստորագրել խաղաղության պայմանագիրը. ամերիկացի փորձագետԹրամփը մեղադրել է ԶԼՄ-ներին՝ Եվրոպայի՝ ռուսական էներգակիրներ գնելն անտեսելու համար«Mercedes»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումԼակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին (տեսանյութ)Բաքվում ցուցարարները չորս մեքենա են հրկիզել. ձերբակալվել է ավելի քան 200 մարդԵվրասիական զարգացման բանկը ներկայացրել է տարվա վերջի գնաճի մակարդակի կանխատեսումըԼևոն Զուրաբյան․ «Հայաստանը պիտի դառնա հա՞նք, թե՞ երկիր»Պակիստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհերՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըԼարված իրավիճակ Շինարարների փողոցում. քաղաքապետարանը ապամոնտաժում է կառույցները (տեսանյութ)ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինԱպարանի Սուրբ Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագ կմատուցվի օծման 24-րդ տարեդարձի առիթովՍլովենիայի նախկին նախարարը կհամանախագահի Թամամյանի նախընտրական խորհուրդըԹրամփը ճիշտ է համարել Ռուսաստանին դիզվառելիքի արտահանումը թույլ տալու իր որոշումըՍյունիքում 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցումՄեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերըՌուսական ուժերը հարվածել են Նիկոլաևի մարզում գտնվող «Նովայա պոչտա»-ի լոգիստիկ կենտրոնին․ ՌԴ ՊՆԹափառող շունը կծել է Վրաստանում Իրանի դեսպանինՀՀ-ն ու Ֆրանսիան քննարկել են արտաքին քաղաքականության և միջազգային առևտրի ոլորտներում գործակցությունըՄակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ ԶաքարյանԻ՞նչ անել տարհանման ժամանակ․ իրազեկում է ՆԳ նախարարությունըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպանԵԱՏՄ-ն զարգացնում է թվային միջավայրում սպառողների իրավունքների պաշտպանության համակարգըԱնվավեր է ճանաչվել 0.12 հա մակերեսով հողամասի վերաբերյալ 2011 թվականի աճուրդը․ հայցը բավարարվել էԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների շուրջ 1600 նոր կետ․ Կայա ԿալլասԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգըՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՀայ գերիների ազատ արձակման հարցն ու ԵՄ-ի հետ համագործակցությունը. հանդիպում ԵՄ դեսպանիՄԻՊ աշխատակազմի հայտարարությունը՝ տարածվող ոչ ճշգրիտ տեղեկությունների և դիմելու կարգի վերաբերյալՎթարի պատճառով 15 ժամ ջուր չի լինելու Երևանի Կենտրոն վարչական շրջանումՀայաստանին կտրամադրվի 240 միլիոն դոլար վարկ՝ լողացող տոկոսադրույքովԻրազեկում․ Վայոց ձորի մարզում գործարկվելու են էլեկտրաշչակներՌուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում ընդլայնել է վերահսկողության տարածքը՝ գրավելով ևս երկու գյուղ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները և Իրանի դեսպանը քննարկել են ԹՐԻՓՓ-ին և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին առնչվող հարցերԻ՞նչն է Ձեզ կաշկանդում, պարոն Գաբրիելյան, սա Ձեր առաջին թեստն է. Աննա Գրիգորյան (տեսանյութ)Մի հատ խփնված ադրբեջանցի ա մտել մի գյուղ, բարձր ամբիոններից շոու եք սարքել․ Սասուն Միքայելյան (տեսանյութ)Իշխանությունը համարձակություն ունի՞ COP17-ի ժամանակ ասելու, թե ինչպես է Ադրբեջանը վանդալիզմ իրականացնում. Իրինա Յոլյան (տեսանյութ)COP17-ի ծախսերի ու գնումների վերաբերյալ պնդումները բոլորովին չեն համապատասխանում իրականությանը․ ՇՄՆՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցելԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի միջադեպից
Տնտեսություն

Օրենքի փոփոխությունն արդյունավետ չէ. կոնյակագործների առաջարկը վարչապետին

Փետրվարի 6-ին Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության հերթական հանդիպումը կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերությունների ներկայացուցիչների հետ էր: Այս քննարկումը բավական հրատապ էր նրանց համար: Թեման այն խնդիրներն ու խոչընդոտներն էին, որոնք ստեղծվել էին օրենսդրական վերջին փոփոխությունների արդյունքում: Գինու, խաղողի և կոնյակի ոլորտը Հայաստանում արտադրական մեծ պոտենցիալ ունեցող ճյուղերից է, իսկ կոնյակն ու գինին արտահանվող հիմնական ապրանքների շարքում են: Սակայն արտադրող և արտահանող ընկերություններն արդեն զգում են այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքի բացասական ազդեցությունները՝ սկսած արտադրանքի ինքնարժեքի թանկացումից, արտահանման ծավալների նվազումից մինչև արտաքին շուկայում դիրքերի թուլացում և կորուստներ: Խոսքը «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական փոփոխության մասին է, որն ընդունվել է 2018 թվականի հունիսի 13-ին՝ 6-րդ գումարման ԱԺ-ի կողմից: 

Քննարկման արդյունքում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեն և ոլորտի ներկայացուցիչները կազմել և ընդունել են խնդրի կարգավորումը նախատեսող առաջարկությունների փաստաթուղթ-դիմումներ՝ ներկայացնելուՀՀվարչապետ Ն. Փաշինյանին և ԱԺ նախագահ Ա. Միրզոյանին:

 Դիմում 1

ԱԺ-ի կողմից 2018 թվականի հունիսի 13-ին ընդունված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-359-Ն օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք, պարունակում է հետևյալ ռիսկերը՝

1. Թանկացնում է տեղական արտադրության սպիրտը՝ դոլարային արտարժույթով մոտ 21 ցենտով: Հաշվի առնելով, որ կոնյակի սպիրտի հայաստանյան արտադրողների իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, և այնտեղ արդեն կան հաստատված գներ, որոնցով իրենք գնում են, մեկ լիտրի հաշվով այդ 21 ցենտը բավական թանկ է:

2. Կան ընկերություններ, որոնք սպիրտի պաշարներ չունեն և գնում են ուրիշից, որը վաճառելիս 21 ցենտն ավելացնում է, հետո արտահանողն էլ արտահանելիս է ևս 21 ցենտ ավելացնում, և արդեն ստացվում է 42 ցենտ: Արդյունքում համարյա կես դոլարով ավելանում է սպիրտի գինը, ինչը մեր արտադրանքը դարձնում է քիչ մրցունակ՝ մեր մրցակից երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի հետ համեմատած, որոնք նույնպես իրենց սպիրտը վաճառում են Ռուսաստանի Դաշնությունում: Արդյունքում մենք կորցնում ենք արտահանման շուկան, իսկ, օրինակ, Ադրբեջանը շահում է:

3. Ակնհայտ է, որ այս տուրքի պատճառով արտադրող և արտահանող ընկերությունները 100-200 դրամով ավելացնելու են սպիրտի ինքնարժեքը: Շղթայական ռեակցիայով այն ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա. խաղող մթերող ընկերություններն ավելի պակաս գին են առաջարկելու խաղողագործներին, որն էլ ենթադրում է, որ կիջնի խաղողի սպառումը Հայաստանում:

4. Այս փոփոխության հեղինակները հավանաբար մտածել են, որ սույն փոփոխությամբ որոշակի չափով պետբյուջեն կարող է ավելանալ, սակայն հաշվի չեն առել, որ կկրճատվեն խաղողի մշակման, սպիրտի արտադրման և արտահանման ծավալները, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի ուրիշ հարկերի գծով պետական մուտքերի իջեցմանը:

Այսպիսով՝

Օրենքի այս փոփոխությունը հարվածում է նախ գյուղացուն (խաղողագործին), ապա՝ արտադրող, արտահանող ընկերություններին:

Սա կարող է վերածվել սոցիալական խնդրի:

Նկատենք նաև, որ Օրենքն ընդունելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ չի կազմակերպվել քննարկում որևէ ձևաչափով, ինչը խիստ անընդունելի պրակտիկա ենք համարում և հույս հայտնում, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն ու նոր կառավարությունը չեն որդեգրի վատ ժառանգություն մնացած այս գործելաոճը:
Հետևաբար՝

Առաջարկում ենք վերանայել և շրջանառությունից հանել սույն թվականի հունվարից գործող այս Օրենքը:

Պատրաստակամություն ենք հայտնում Ազգային ժողովի և կառավարության հետ համատեղ քննարկել ցանկացած վիճահարույց հարց՝ խնդրո առնչությամբ:

Դիմում 2

Խնդրի նկարագրություն

Այսօր Հայաստանում կան կոնյակի և վիսկիի սպիրտ արտադրողներ: Կան նաև նորաստեղծ կամ փոքր ընկերություններ, որոնք կարող են դրանք գնել և արտահանել: Գնելու պահին նրանք, ըստ գործող օրենքի, պարտավոր են վճարել ներքին առևտրաշրջանառության համար նախատեսվող բոլոր հարկերը և նոր միայն արտահանել՝ որոշակի ժամանակ անց հետ ստանալով վճարված հարկերը կամ դրանց մի մասը:

Բայց այս տարվանից, օրինակ, վիսկիի ակցիզային հարկը շատ է բարձրացել: Եթե վիսկիի 1 լիտրի արժեքը մեծածախ առևտրի դեպքում մոտավորապես 2 դոլար է կազմում, դրա ակցիզային հարկը 4560 դրամ է դարձել: Փաստորեն, արտադրողն իր արտադրանքի արժեքի 5-ապատիկը պետք է վճարի պետությանը, գումարած ավելացված արժեքի հարկը, նոր միայն կարողանա արտահանել, որից հետո որոշ ժամանակ անց հետ ստանա վճարած հարկերը կամ դրանց մի մասը: Սակայն այսօր, բացի խոշոր արտադրողներից ու արտահանողներից, ոչ ոք ի վիճակի չէ նման մեծ ծախսեր ենթադրող պասսիվ ներդրումների, քանի որ վճարված հարկերի ետ վերադարձը ժամանակ է պահանջում, իսկ ժամանակը, մեծ գումարների հետ կապված, ֆինանսական վակուում է առաջացնում:
Ժամանակին նման մեծ ծախսերից խուսափելու համար օրենքը թույլ էր տալիս ունենալ համատեղ գործունեության պայմանագիր: Այսինքն՝ ընդունենք մեկը սպիրտ արտադրող է, մյուսը՝ արտահանող: Արտահանողը կարող էր արտադրողի հետ համատեղ գործունեության պայմանագիր ստորագրել՝ առանց ընկերություն ստեղծելու: Սա հնարավորություն էր տալիս միավորելու երկու տնտեսվարողների գործունեությունը՝ պայմանագրային հիմունքներով: Այսօրինակ գործարքի արդյունքում ստացվում էր, որ առանց գնում կատարելու՝ արտահանողը, արտահանման գումարները ստանալուն պես, ակտով վճարում էր սպիրտի ինքնարժեքը, գումարած շահույթը: Բայց օրենք ընդունվեց, որը թույլ չի տալիս այլևս նման պայմանագրային գործարք տնտեսվարողների միջև: Այսինքն՝ այն արտահանողը, որը լիցենզիա չունի, չի կարող արտահանել:
Այս Օրենքի տրամաբանությունից դատելով՝ արտահանող կարող է լինել միայն մեծ ձեռնարկությունը, իսկ փոքրերը չեն կարող զարգանալ, առանց հարկեր վճարելու ու մեծ գլխացավանքների ապրանք ձեռք բերել ու արտահանել:

Առաջարկություններ

Մշակել և ընդունել օրենք, որը թույլ կտա վերջնական տեսքով արտահանման համար ձեռք բերված նպատակային ապրանքներն արտահանել առանց հարկ վճարելու՝ ԱԱՀ, ակցիզային հարկ, տուրքեր՝ հատուկ պայմանագրերի միջոցով, որոնք նախօրոք կգրանցվեն Հարկային տեսչությունում:

Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը հարկային տեսչությունում կներկայացնի, որ երկրորդ կոմերցիոն ընկերությանը տալիս է որոշակի քանակությամբ ապրանք, որը պետք է արտահանվի: Մյուս կողմն էլ կբերի պայմանագիր, որ ի վիճակի է այդքանը արտահանել: Առանց հարկերի արտահանման նպատակով ապրանքը կտրվի երկրորդ կողմին: Երկրորդ կողմը կարտահանի, սակայն կվճարի միայն ապրանքի արժեքի համար: Եթե կառաջանա մնացորդ, այն կվերադարձվի երկրորդ կողմին: Այսինքն՝ ՀՀ չի մտնի հարկերից խուսափած կամ հարկեր չմուծած ապրանք, որը կմնա հարկային մարմինների վերահսկողությունից դուրս:

Ստեղծել հատուկ պայմանագիր, որը կնվազեցնի հարկային խարդախությունների ռիսկերը և թույլ կտա ընկերություններին ավելի հեշտ ձևով ներքին շուկայում ձեռք բերել ապրանքներ՝ արտահանման նպատակով:

Եզրակացություն

Եթե պետությունը օրենքով ստեղծի երկրկի ներսում արտահանողների համար մաքսիմալ արագ և ֆինանսական քիչ ծախսերով ապրանքաշրջանառության հնարավորություններ, որպեսզի արտահանումը լինի առանց լրացուցիչ գումարներ վճարելու, ապա այն լուրջ խթան կհանդիսանա արտահանման համար: Այսօր եթե ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի խնդիր կա ալկոհոլի շուկայում, ապա չի բացառվում, որ վաղը այլ արտադրանքների համար էլ ԱԱՀ-ն կավելանա: