NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Հեղափոխությունը խժռում է իր զավակներին և պետությանը

«168 ժամ» թերթը գրում է.

«Հեղափոխությունը մոդայիկ է։ Այն շատ մոդայիկ էր տասն ամիս առաջ, ոչ նույնչափ, բայց մոդայիկ է նաեւ այսօր։ Հեղափոխությունը մտածողություն է, աշխարհայացք, հոգեվիճակ։

Հեղափոխությունը դեմ է ցանկացած կայունության, համակարգվածության ու շարունակականության։ Հեղափոխությունը շարունակելիության կանգ է։ Այս եւ հակահամակարգային այլ բաղադրիչներ են կազմում հեղափոխության կամ հեղափոխականի հոգեբանության ամբողջությունը։

Եվ երբ հեղափոխականի հոգեբանությամբ մարդիկ իշխանության են գալիս՝ չփոխելով հոգեբանությունը, ունենում ենք այն, ինչ ունենք այսօր՝ ամբողջությամբ չկազմավորված կառավարություն, միայն գրելու համար գրված կառավարության ծրագիր, անգամ այդ ծրագիրն իրագործելու անպատրաստ պաշտոնյաներ ու, ամենակարեւորը՝ հեղափոխական պաթոս։ Պաթոս, որով հողին է հավասարեցվում ցանկացած այլակարծություն ու ընդդիմախոսություն։

Իշխանությունը կայուն, համակարգային կառուցակարգերի ամբողջություն է։ Իշխանությունը պահանջում է համալիր, համակարգային մտածողություն։ Իշխանությունն իր էությամբ հակահեղափոխական է։ Ինչպես որ՝ հեղափոխությունն իր էությամբ հակաիշխանական է։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը չեն հաղթահարել հեղափոխականի մտածողությունն ու հեղափոխական կաղապարները։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմն իրենց էությամբ դեմ են ամենայն համակարգայինի ու ինստիտուցիոնալի։

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը շարունակում են հեղափոխությունը՝ հակահեղափոխական սուբստանցիայում՝ իշխանության մեջ գտնվելով։ Դա է պատճառը, որ ընդամենը մի քանի ամիսների ընթացքում ունենք դեգրադացված ու դեֆորմացված պետական կառավարման համակարգ, որի անդամների ստեղծարարությունը բավարարում է միայն սեփական անձին պարգեւատրելու, լավագույն դեպքում՝ մերձավորի երեխային զինվորական պաշտոնի նշանակելու համար։ Սա հենց հեղափոխությունն է իշխանության մեջ։

Ընդունված է կարծել, որ հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Բայց ոչ, մեր դեպքում հեղափոխությունը խժռում է պետությանը, հեղափոխությունը կազմաքանդում է բոլոր համակարգերը։

Որքան կշարունակվի հեղափոխության հաղթարշավն ընդդեմ պետության, դժվար է ասել։ Արդեն տեսանելի է, սակայն, որ այդ հաղթարշավի հաջողությունը կարող է դառնալ պետության կործանումը։ Հեղափոխականները կարող են հեռանալ՝ իրենց հետեւից չթողնելով պետական որեւէ սուբստանցիա։

Այս ընթացքը, գահավիժում հիշեցնող ընթացքը կարող է կանգ առնել միայն այն դեպքում, երբ հեղափոխականները, ի վերջո, կարողանան հաղթահարել հեղափոխության բարդույթը եւ փոխել իրենց մտածողությունն ու աշխարհայացքը։ Ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հորդորում թե պահանջում քաղաքացիներից՝ հաղթահարել աղքատի հոգեբանությունը։

Ահա նույն կերպ Փաշինյանն ինքը պետք է հաղթահարի հեղափոխությունը որպես գերագույն արժեք ներկայացնելու իր կաղապարված մտածողությունը՝ այն փոխարինելով պետական, իրապես պետական մտածողությամբ։ Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել պերմանենտ հեղափոխությունների հորձանուտում՝ հերթական անգամ կանգնելով արդեն պետականության կորստի սպառնալիքի առաջ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում