NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Պուտինին

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանի իշխանությունն այդպես էլ որեւէ բանական բացատրություն չներկայացրեց՝ ինչո՞վ էր պայմանավորված Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը։

Հայտարարությունները, որ դա պայմանավորված էր Սիրիայում գոյություն ունեցող մարդասիրական խնդիրների լուծմանն աջակցելու ցանկությամբ, ծիծաղելի էին։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Սիրիայում մենք ունենք հայկական համայնք, որին խոցելի ենք դարձնում մեր «մարդասիրական» առաքելությամբ, ապա այդ հայտարարությունները ոչ թե ծիծաղելի, այլ ողբերգական են դառնում։

Սիրիա առաքելություն ուղարկելու քայլը վտանգավոր է մի կողմից՝ այդ երկրում մեր համայնքի համար, մյուս կողմից՝ աշխարհաքաղաքական առումով։

Այսպիսով Հայաստանը սիրիական բարդ ճգնաժամում անցնում է ուղղակիորեն ռուսական կողմը, ինչի առթիվ ԱՄՆ Պետքարտուղարությունն արդեն իսկ հանդես է եկել բավական կոշտ, քննադատական հայտարարությամբ։

Հայաստանն այս քայլով ներքաշվել է շատ բարդ պատմության մեջ՝ առանց Հայաստանի շահի տեսանկյունից որեւէ հիմնավոր փաստարկի։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանը ներքաշվել մի պատմության մեջ, որը կարող է վտանգավոր լինել՝ ինչպես Սիրիայում ապրող հայ համայնքի, այնպես էլ՝ Սիրիա ուղարկված առաքելության ու, երկարաժամկետ կտրվածքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականության համար։

Պատասխանն այնքան էլ բարդ չէ, որքան թվում է առաջին հայացքից, եւ այն կապ չունի արտաքին քաղաքականության հետ։

Ճիշտ հակառակը՝ պատճառները թաքնված են Հայաստանի ներսում, իշխանության քայլերում ու մոտիվացիաներում։ Ապրիլյան հեղափոխությունից հետո, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանի արտաքին քաղաքականությունը վեկտորալ փոփոխություններ չի կրել, Ռուսաստանի իշխանությունները, Վլադիմիր Պուտինը չեն վստահում ՀՀ վարչապետին։

Չեն վստահում ու չեն թաքցնում դա։

Տեւական ժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այդ անվստահությունը հարթելու, մեղմելու վրա։ Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար միջոցների մեջ խտրություն չի դրվում։ Հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու՝ ՀՀ իշխանությունների քայլը։ Դա արվել է Ռուսաստանին ու անձամբ Վլադիմիր Պուտինին դուր գալու համար։

Եվ Հայաստանի իշխանությանը քիչ են մտահոգել այդ քայլից բխող սպառնալիքները։

Հայաստանի իշխանությունը, ըստ ամենայնի, բավարարված ու շոյված է նրանով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու համար։

Իշխանության գալով՝ Նիկոլ Փաշինյանն անմիջապես հասկացել է այն իրողությունը, որ Հայաստանում իշխանության պահպանման բանաձեւն անցնում է Կրեմլով։

Հասկացել է ու շատ ավելի ինքնամոռաց է տրվել ռուսական շահերի սպասարկմանը, քան դա արվում էր նախկինում։ Ու այդ իմաստով՝ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու քայլը գուցե չարյաց փոքրագույնն է։

Դժվար է ասել՝ ուրիշ ինչի է պատրաստ Հայաստանի իշխանությունը Ռուսաստանին սիրաշահելու համար։

Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելը Նիկոլ Փաշինյանի նվերն էր Ռուսաստանին։ Ըստ ամենայնի, ոչ թե վերջին, այլ հերթական նվերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում