ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Հանգիստ նստեք տեղներդ. այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի նախկին նախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երեկ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն էր տարածել` նշելով, որ ինքը ՀՀ կառավարությանը տեղեկացրել է, որ ընկերությունը պատասխանատվություն չի կրում բնապահպանական որևէ խնդրի համար, որն առաջացել է այդ տարածքում: Ընդ որում` շատ պարզ տեքստով ասել էր, որ ՀՀ կառավարությունը դրսևորում է անգործություն, իրենք էլ չեն կարողանում իրականացնել մեր պայմանագրային պարտավորությունները:
Երեկ ողջ օրը ակնկալում էի լսել ՀՀ կառավարության արձագանքը այս հույժ կարևոր ու հրատապ խնդրի մասով: Բայց` իզուր: Թե ասա` ումից ինչ ես ակնկալում:
Իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը հետևյալն է`

1. Սկզբում «ներդրումներ խրախուսող» Կառավարությունը բնապահպանական խնդիրների անվան ներքո այնպիսի պայմաններ ստեղծեց խոշոր ներդրողի համար, որ վերջինս դադարեցրեց իր գործունեությունը և ամենայն հավանականությամբ կդիմի արբիտրաժ, որտեղ էլ վստահ եղեք կհաղթի ու ուշադրություն…..!!! ՀՀ բյուջեի 50 տոկոսի չափով հատուցում կստանա։ Բայց դե դա խնդիր չի չէ ՞՞՞ կարևորը ինքնիշխան ենք ու էլի տենց բաներ: Չմոռանամ ասել, որ հատուցումը կլինի մեր` այսինքն հարկատուների հաշվին:

2. Միջազգային հանրության համար սա լակմուսի թուղթ է, թե ինչպես են նիկոլական Հայաստանում վերաբերվում ներդրողներին: Բոլորը շունչները պահած հետեւում են այս դեպքին։ Ինչ եղանակով կամ կոպիտ ասած՝ ում օգտին կհանգուցալուծվի հարցը մեդալի մի կողմն է, մյուս կողմը ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ է առ ներդրող, այսինքն՝ պետությունը ԻՆՉՊԵՍ կհանգուցալուծի խնդիրը, որպիսի եղած ներդրողները չփախչեն, իսկ լուռ հետևողներն էլ չմոռանան Հայաստանի տեղը:

3. Հավանաբար ճակատագրի հեգնանք է նաև այն, որ այս ամբողջ աբսուրդը սկսվել է բնապահպանական վտանգը կանխելու շղարշի ներքո, իսկ հիմա ինքը` Լիդիանն է զգուշացնում, որ ՀՀ կառավարության անգործության հետևանքով առաջացել են լուրջ բնապահպանական խնդիրներ, որի պատասխանատուն ինքը կառավարությունն է:

Պարոնայք, իսկ երբեմն էլ` տիկնայք, ավելի լավ է ոչինչ մի ձեռնարկեք, քանի որ երբ որոշում եք խթանել ներդրումները, խոչընդոտներ եք ստեղծում ներդրողների համար, երբ որոշում եք զբաղվել բնապահպանական խնդիրներով, առաջացնում եք լուրջ էկոլոգիական աղետի վտանգ։ Ինչպես ասում է, վարչապետը, հանգիստ նստեք տեղներդ։ Այդպես գոնե կդանդաղեցնեք գահավիժման ընթացքը…»:

Գրառմանը կից Հովհաննիսյանն օգտագործել է նաև հետևյալ հեշթեգերը՝  #ամեն_ինչ_լավա_լինելու #երբ_ինքը_վարչապետ_չի_լինելու