ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Արաբկիրի թաղապետը «թեժացրել է» սառեցված շինարարության հարցը․ Գուլակյանի շենքերի բնակիչներն ահազանգում են

«Քանի ես և Տարոն Մարգարյանը այստեղ աշխատում ենք, շինարարություն թույլ չենք տա»։ Այս մասին 2015 թվականին հայտարարել էր Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, երբ բնակիչներն ահազանգել են, թե իրենց բակում ապօրինաշինություն են պատրաստվում իրականացնել։

Այդ օրից ի վեր, շինարարության հարցը սառեցվել էր, և բնակիչները գոհ էին, սակայն այսօր արդեն իրավիճակ է փոխվել։ Փոխվել է իշխանությունը, և շինարարություն նախաձեռնող սեփականատերը հույս է սկսել տածել, որ 2015-ին սառեցված հարցը դարձյալ կարող է թեժացնել։

Խնդիրն այն է, որ 4 տարի առաջ Գուլակյան 14 և 16 շենքերը ժամանակին սպասարկող կաթսայատան փոխարեն, ոմն բնակչուհի Մելանյա Զաքարյանը որոշել է շինություն կառուցել։

Թիվ 16 շենքի բնակիչներից տիկին Զոյան NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմում է, որ դեռ 2005 թվականին կաթսայատան շենքն օտարվել է։ Այս ամենը, սակայն, տեղի է ունեցել խաբեությամբ։ Այն ժամանակ բնակիչներին ասել են, թե իբր կաթսայատունը որպես հացի փուռ են ուզում գործարկել։ Բնակիչներն էլ մտածել են՝ ավելի լավ է հացի փուռ, քան չգործող կաթսայատուն և իրենց ստորագրություններով, ըստ էության, վաճառել են կաթսայատունը։

Այսօր արդեն նոր սեփականատեր Մելանյա Զաքարյանը, ով շենքը ձեռք է բերել 15 մլն դրամով, որոշել է բարձրահարկ կառուցել։ 

2015 թվականին սեփականատեր Զաքարյանը ոստիկանների ուղեկցությամբ եկել է և փորձել քանդել տալ կաթսայատունը՝ շինարարություն սկսելու համար։ Սակայն հանդիպել է բնակիչների դիմադրությանը։ Վերջիններս դիմել են քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ով թույլ չի տվել շինարարություն իրականացնել։ 

Այստեղ կա մի քանի խնդիր․․․

Կաթսայատան փլուզումը կխալխլի կողքի բնակելիների հիմքը, իսկ արդեն նոր շինությունն էլ ամբողջովին կփակի երկու շենքերի մուտքերն այնպես, որ նույնիսկ անհրաժեշտության դեպքում շտապօգնության և հրշեջ մեքենաները չեն կարող մոտենալ։

Այս հարցով բնակիչները դիմել են նոր իշխանությանը, մասնավորապես՝ Արաբկիրի թաղապետ Արամ Դանելյանին, սակայն վերջինս՝ վարչական շրջանի ճարտարապետի հետ միասին, բնակիչներին հույս չի տվել և հայտարարել է, թե այդ տարածքում իրավունք կա նման շինություն կառուցելու։

Թե այդ դեպքում, ինչո՞ւ նախկին իշխանությունը դա որակել է որպես ապօրինաշինություն, NEWSPRESS.am-ը փորձեց պարզել հենց թաղապետից, սակայն այդպես էլ չհաջողվեց կապ հասաստել նրա հետ․ թաղապետարանի բոլոր բաժիններից մեզ հորդորեցին զանգահարել հենց ընդունարան, որպեսզի թաղապետը պատասխանի, իսկ ընդունարանի հեռախոսի զանգերին այդպես էլ ոչ ոք չարձագանքեց։

Փոխարենը մեր զանգին անմիջապես արձագանքեց  Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նա մեզ հետ զրույցում նկատեց, որ նման ահազանգերը շատ են, բայց խոստացավ ձեռնամուխ լինել խնդրի լուծմանը։

«Ես հիմա կհանձնարարեմ, որ ուսումնասիրեն խնդիրը՝ արդյոք կարելի՞ է այդ վայրում շինարարություն իրականացնել, թե՞ դա անօրինական է ու պետք է արգելել, որից հետո արդեն կարող եմ նաև խնդրի շուրջ կոնկրետ խոսել»,-պատասխանեց Մեսչյանը։