ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Արդարացված սպասումներ. Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հերթական հաշվետու համերգը (լուսանկարներ)

«Պարը ինձ համար հոգու և մարմնի այն յուրօրինակ երկխոսությունն է, որի արդյունքում ծնվում են հրաշագեղ բեմական կերպարներ: Մեր մուսան այն հարյուրավոր սաներն են, որոնք ապահովում են դրական էներգիա, շնորհակալ ենք այդ սաների համար»- Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյան:

Փետրվարի 16-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում պարի ակադեմիայի սաները կերտեցին շատ գեղեցիկ ու յուրօրինակ բեմական կերպարներ: Թվով 27-րդ հաշվետու համերգն էր 13-ամյա գործունեության ընթացքում: Հանդիսատեսը դահիլճում անհամբերությամբ սպասում էր ելույթներին: Կուլիսներում երեխաները պատրաստվում էին: Ամենաշատն աղմկում էին փոքրիկները, որոնց տարիքը սկսվում էր 3 տարեկանից:

Մեծերը փորձում էին թաքցնել իրենց հուզմունքը: Այն միանգամից անհետանում էր, երբ հայտնվում էին բեմում: Դա զգացվում էր նրանց պարային շարժումների հստակությունից:
Շալախոյից մինչև իսպանական կրքեր, հայկական պոպուրիից ու սուսերով պարից մինչև սահուն ու նրբագեղ վալս. հաշվետու համերգին թվով 5 մասնաճյուղերի սաների ելույթներն արժանացան հանդիսատեսի բուռն ծափահարություններին: Ելույթների մեծ մասը պատմություն ուներ: Ամենատպավորիչ ելույթներից մեկը «Հայաստան» խորեոգրաֆիկ պատկերն էր, որը պարում էին հայաստանյան բոլոր մասնաճյուղերի սաները:

«Համերգին եմ վայելում այն չարչարանքը, ինչը որ անցել ենք միասին: Համերգի օրը լիաժեք նայում եմ ու հասկանում՝ քրտնաջան պարապմունքները անարդյունք չեն եղել: Այն, ինչ ներդրել եմ երեխաների համար, ստացել եմ, բայց ամենամեծ գնահատականն, իհարկե, հանդիսատեսինն է: Փոքրիկների հետ աշխատելը շատ հաճելի է և միևնույն ժամանակ շատ դժվար, բայց երբ դառնում է հաճելի, էլ դժվար չէ: Մեծերի հետ փոխվում են թե՛ պահանջները, թե՛ ավելի պրոֆեսիոնալ են դառնում մոտեցումները»,- մեզ հետ զրույցում ասաց Գագիկ Հայրապետյանը` Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գլխավոր բալետմայստերը:

Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի միայն երևանյան մասնաճյուղն է, որ ունի 6 տարվա պատմություն. մյուսներն ունեն մեկ, իսկ մեկ-երկուսը՝ մեկ տարվանից էլ կարճ պատմություն: Իշխան Գասպարյանը նշեց, որ իրական արդյունքի կարելի է սպասել որոշակի պարային ճանապարհ անցնելուց հետո միայն: Դրա համար 3-4 տարի է պահանջվում: «Գիտե՞ք՝ ինչի համար է մեզ անհրաժեշտ պարային նվազագույն որակ ունեցող երեխաներին նույնիսկ սաղմնային վիճակով բարձրացնել բեմ. շատ կարևոր է, որ նրանք վաղ հասակում զգան հանդիսատեսի ծափը, գնահատականն ու բեմական աուրան: Իրական բեմական վարպետության նրանք հասնում են հենց այսպիսի նախասկզբով, և միմիայն այսպիսի նախասկզբով կարելի է սպասել, որ նրանցից ոմանք կունենան հրաշալի արվեստագիտական-պարային արշավ և կզարմացնեն մեզ իրենց որակական հատկանիշներով»:

Մեծերի սինխրոն շարժումները, փոքրիկների ամենահետաքրքիր ու ստեղծարար գործողությունները երեկոն դարձրին ավելի գեղեցիկ: Այս ամենը լրացնում էին երաժշտական ընդմիջումները: 14 դհոլ մի բեմում: Նարեկ Բավեյանը հատուկ հյուր էր, որի հետ նույնպես կարողացանք խոսել. «Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի մասին վաղուց գիտեմ, բայց առիթ չէր ընձեռնվել համագործակցելու: Իշխանի զանգը ստանալուց հետո մեծ սիրով համաձայնեցի: Մեծերը շատ գեղեցիկ ու պրոֆեսիոնալ են պարում, իսկ փոքրերն իրենց առաջին քայլերն են անում»,-ասաց Նարեկ Բավեյանը:

Ծնողները, որոնք սկզբում անհանգիստ էին երեխաների ելույթների համար, ավարտին արդեն վստահ էին ու հանգիստ, որ իրենց երեխաները պորֆեսիոնալ թիմի ձեռքերում են: