ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Խնդրում եմ՝ մի անձնավորեք այդ հարցը, Քոչարյանը նաև շատ դրական գործեր է արել. Վանեցյան

Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Պարոն Քոչարյանը, իհարկե, կարող է դատի տալ, և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: 

«Քաղաքական հետապնդման որևէ բան չկա: Մեր հաղորդագրությունը տեսել եք առավել օբյեկտիվ ներկայացրել եք: Առհասարակ մենք չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածել: Նախաձեռնությունը եղավ իրենց կողմից: Ես կարճ պարզաբանում էի տվել, դրանից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկան, և մենք ստիպված էինք արձագանքել»,- ասաց Վանեցյանը: 

Մանրամասնելով իր դեմ ներկայացված քաղհայցը՝ Վանեցյանը նշեց, որ դա եղել իր հայտնի արտահայտության կապակցությամբ, որից անմիջապես հետո լրագրողի հետ զրույցում ասել է, որ իր խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում է տվել.

«Այսինքն՝ ինչի համար դիմել էին դատարան, ես դա ի սկզբանե հերքել եմ: Այդ իսկ պատճառով դատական գործը գնում է, իրավաբանները, փաստաբաններն աշխատում են, թող աշխատեն, դատարանը որոշում կայացնի: Անմեղության կանխավարկած չի խախտվել, անմեղության կանխավարկած խախտվելու որևէ բան չկա: Քննչական դեպարտամենտի ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները որը հիմք է տվել հարուցել քրեական գործ և մեղադրանք առաջադրել»: 

Լրագրողի հարցին, թե երբ Վանեցյանն ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, Վանեցյանը պատասխանեց, որ Քոչարյանների ընտանիքի մեջ մտնում են ընտանիքի բոլոր անդամները՝ խնդրելով լրագրողներին հարցը չսևեռել կոնկրետ Քոչարյան ընտանիքի վրա: 

«Ես Քոչարյանների ընտանքիի դեմ որևէ անձնական խնդիր չունեմ: Քոչարյանների ընտանիքն անձամբ ինձ որևէ բան չի արել, որ, Քոչարյանների ընտանիքի հետ կապված, անընդհատ խոսվում է: Ռոբրետ Քոչարյանը եղել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում, իհարկե, շատ նաև դրական գործեր, ներդրում ունեցել է, եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, և ես՝ որպես սպա, որպես Ազգային անվտանգության ծառայող, որը ծառայել է այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ այլ-այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ: Սա ծավալուն օպերատիվ և քննչական աշխատանքի արդյունք է, որոնց ամփոփումը եկել է նրան, որ կա հանցակազմ, և հարուցվել է քրեական գործ: Ես խնդրում եմ՝ մի անձնավորեք այդ հարցը»,- ամփոփեց Վանեցյանը: