ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Այս սիրո և հանդուրժողականության «թավշյա ճաշը» դուք եք եփել, կերե՛ք այն

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հպարտությամբ հայտարարել է, որ պատրաստվում է դատական գործընթաց սկսել իր անձը վիրավորորղ զրպարտությունների համար։ Դիանան նույն հպարտությամբ նաև հավելել է, որ պատրաստվում է դատական կարգով բռնագանձված գումարը, մինչև վերջին լուման, նվիրաբերել Էջմիածնի մանկապարտեզներին։

Սա թավշյա հեղափոխականների հերթական սինդրոմն է. հիշեցնենք, որ ֆեյսբուքյան գրառման համար դատական հայց էր ներկայացրել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ իրեն զրպարտելու համար պահանջելով դրամական փոխհատուցում՝ այն կրկին բարեգործությանն ուղղելու նպատակով։

Պարզվում է՝ Դիանան կրկնօրինակում է մարզպետ Պետրոսյանին։ Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջով է սպասվող իրադարձությունների մասին տեղեկացրել․

«Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս ինձ ուղղված վիրավորական արտահայտություններով, որոնց երկար ժամանակ փորձել եմ ուշադրություն չդարձնել՝ ցուցաբերելով հանդուրժողականություն: Այնուամենայնիվ, քանի որ վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, հայտարարում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր վիրավորանքի և զրպարտության դեպքով հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմները»։

Անփորձ քաղաքապետուհին չի զլացել և հատ առ հատ թվել է այն արտահայտությունները, որոնք իրեն դուր չեն եկել․

«Այսպես, իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերի համար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ:

Այսպես, հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դու ես», «գարշափնթի կերպար» և այսօրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում:

Դատարանի կողմից որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչեւ վերջին լուման պատրաստվում եմ ուղղել մեր քաղաքի մանկապարտեզներին»,- գրել է Գրիգորյանը։

Ստացվում է՝ հեղափոխությամբ, նախկին իշխանությունների հասցեին ամենատարբեր հայհոյանքներ հնչեցնող, աջ ու ձախ մերժող, քաղաքական գործիչներին դագաղներ ու սգո ծաղիկներ ուղարկող մարդիկ այլևս չեն հանդուրժում իրենց հասցեին հնչող որևէ քննադատություն՝ անկախ նրանից, դա էթիկայի սահմաններում է, թե ոչ։

Այո՛, գուցե Դիանայի հարցում մի փոքր չափն անցել են, բայց որքան են այդ չափն անցնում թավշյա հեղափոխականները․ լինի դա Հանրապետական նախկին պատգամավոր, իշխանության հասցեին քննադատություն հնչեցնող քաղաքագետ ու հարգարժան փորձագետ․ նրանք արժանանում են նոր իշխանավորների զոմբիների ամենագռեհիկ արտահայտություններին ու հայհոյանքներին։ Ճիշտ է՝ իշխանավորներն այդ ամենը բարդում են ֆեյսբուքյան կեղծ օգտատերերի վրա ու աջ ու ձախ բարձրաձայնում իրենց սիրո և հանդուրժողականության մասին, որի նշույլն անգամ նոր Հայաստանում չի երևում։

Չգիտեի՞ն Դիանան ու իր «վերևները», թե ովքեր են օճառ տանում պատգամավորների՝ ընդհուպ մինչև տները, գոռգռում նրանց պատուհանի տակ, զանգահարում անգամ նախկին պատգամավորների ընտանիքների անդամներին: Այն ժամանակ ո՞ւր էր Դիանան, ինչո՞ւ մի թույլ բերան չէր ասում, թե սա սիրո հեղափոխություն է, թավշյա, և այդ պահվածքն անթույլատրելի է: Թե՞ թիրախում ինքը չէր, ու իր սրտից էր այդ ստոր արարքները: Հիմա ուղտն իր դռանն է չոքել, հների «ղադրը» կհասկանա: 

Այո՛, Դիանա, դժվար է հայհոյանք լսելը, ուստի դատարաններում բարի համբավ ու նման բաներ պաշտպանելուց առաջ, ինքներդ թույլ մի տվեք, որ ձեր իրական ու կեղծ երկրպագուները նման կերպ վարվեն հների հետ․ ի վերջո, կա հայտնի ճշմարտություն՝ ինչ ցանում, այն էլ հնձում ես․․․․

Այնպես որ, այս ճաշն ինքներդ եք եփել, կերեք այն...

NEWSPRESS.am