NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«168 ժամ». Նիկոլ Փաշինյանի երկվությունը. իրականության խեղաթյուրում

«168 ժամ» թերթը գրում է.

«Էսօր էլ Հայաստանի Հանրապետությունում կաշառք վերցնում են, եւ էն, որ մենք ժամանակ առ ժամանակ ունենում ենք կոնկրետ փաստով ձերբակալություններ, դրա ամենաուղիղ ապացույցն է»,- կառավարության վերջին նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հրահանգելով զգոն լինել: Սակայն, ըստ նրա, եթե այդ երեւույթը կա, ապա պետք է ոչ թե 1 ամսում 1-2 նման ձերբակալություն լինի, այլ 10-20 եւ ավելի:

«ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի եւ ուղարկվի բանտ: Սա է սկզբունքը»:

Նույն օրը՝ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանում կոռուպցիա կա, եւ դրա դեմ պայքարի ուղղությամբ աշխատանքներ են ընթանում։ Այս հայտարարություններն իրենցում որեւէ նորություն չեն պարունակում։ Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր՝ կոռուպցիա եղել է եւ կա։

Խնդիրն այն է, սակայն, որ հեղափոխությունից կարճ ժամանակ անց մի քանի առիթներով ունեցած ելույթներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ Հայաստանում այլեւս կոռուպցիա չկա։

Հայտարարել է այնպիսի վստահությամբ, որ կոռուպցիայի մասին ցանկացած պնդում կարող էր ընկալվել՝ որպես զրպարտանք։ Հիմա մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը, մյուս կողմից՝ ԱԱԾ պետը հայտարարում են, թե Հայաստանում կոռուպցիա կա։ Քաղաքացուն, հպարտ քաղաքացուն մնում է ընտրություն կատարել՝ Նիկոլ Փաշինյանի ո՞ր հայտարարությունն է համապատասխանում իրականությանը եւ ո՞րն է իրականության խեղաթյուրում՝ Հայաստանում վերջապես կոռուպցիա կա՞, թե՞ չկա։

Էսթետիկապես, իհարկե, հաճելի է Փաշինյանի այն հայտարարությունը, որ կոռուպցիա չկա, սակայն իրականությունը ցույց է տալիս, որ կոռուպցիա կա, պարզապես փոխվել են կոռուպցիոն սխեմաներն ու դերակատարները։

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների արժանահավատությունը պարզելը կարեւոր է մեկ այլ առումով եւս։

Ըստ ամենայնի, այս ամիսների ընթացքում իրավիճակ է փոխվել, կամ Նիկոլ Փաշինյանին այլ տեղեկություններ են փոխանցվել, որոնց հիման վրա նա հայտարարում է, թե կոռուպցիա կա։

Նա հայտարարել է նաեւ, որ Հայաստանում այլեւս օլիգարխներ չկան։ Հայտարարել է մի քանի ամիս առաջ։ Հետաքրքիր է՝ իսկ Հայաստանում օլիգարխներ կա՞ն, թե՞ չկան։ Դատելով խոշոր հարկատուների ցանկից՝ նախկին օլիգարխները վերածվել են շարքային խոշոր գործարարների։

Գուցե նրանք միտումնավո՞ր են նվազեցրել հարկերը, որպեսզի իրականություն դարձնեն «Հայաստանում օլիգարխներ չկան» արտահայտությունը։ Այդ հարցի պատասխանը, թերեւս, հայտնի է միայն Նիկոլ Փաշինյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում