ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները սրվում են․ թիրախում Huawei-ն է
ԱՄՆ-ի և Չինաստանի միջև տնտեսական պայքարը նոր շրջան է մտել: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ իրենց եվրոպացի գործընկերների կողմից չինական Huawei ֆիրմայի արտադրանքն օգտագործելը կարող է տեղեկատվական վտանգ ներկայացնել Ամերիկայի համար:
FOX News հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ պետքարտուղարն ասել է, որ Ամերիկան կսահմանափակի որոշ երկրների հետ համագործակցությունը, որոնք օգտագործում են չինական այդ ընկերության տեխնիկան:
Նա մասնավորապես ասել է. «Եթե ինչ-որ երկիր օգտագործում է այդ ընկերության հեռահաղորդակցական կապերը, մենք ուղղակի չենք կարող այդ երկրի հետ կիսվել ինֆորմացիայով, հետևաբար չենք էլ կարող հաղորդակցվել»։