Դանակահարություն Երևանում. shamsyan.com
Այսօր՝ փետրվարի 23-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ստացված օպերատիվ տվյալների և բացատրական աշխատանքների արդյունքում, ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է մեղայականով ներկայացել Երևանի բնակիչ, 28-ամյա Խաչատուր Խաչատրյանը
Այսօր գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք արյունահոսությամբ» իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ոստիկանները պարզել էին, որ վիրավորը Երևանի բնակիչ, 20-ամյա Ռուբեն Նազարեթյանն է, ով Արաբկիր վարչական շրջանի բնակիչ է և հիվանդանոց է տեղափոխվել Փափազյան փողոցից:
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզել էին, որ նրան սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Խ. Խաչատրյանը:
shamshyan.com-ի տեղեկություններով, քիչ առաջ վերջինս ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին:
Կայքը հայտնու է նաև, որ դանակահարվածն ու դանակահարողը նախկինում եղել են դատապարտված:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: