Ռուսաստանում վագրը հարձակվել է տղամարդու վրա
Ռուսաստանի Դաշնության Պրիմորիեի բնակչի վրա հարձակվել է ամուրյան վագրը։ Դեպքը տեղի է ունեցել տայգայում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Հարձակման ենթարկվածը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները նշել են, որ տղամարդը ստացել է դեմքի, ձեռքի և գլխի շրջանում վնասվածքներ։
Վնասվածքներ ստացած տղամարդը նշում է, որ իր վրա հարձակվել է վագրը, իսկ մասնագետները մտածում են, որ միգուցե առաջինը տղամարդն է հարձակվել վագրի վրա և վագրը նույնպես վնասվածքներ է ստացել։
Ոստիկանությունը փորձում է պարզել դեպքի մանրամասները։