ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Ցավոտ ա լինելու «աղքատներիս» ցասումը. միգուցե հե՞տ քայլեք. քաղաքացիների արձագանքը՝ Փաշինյանի գրառմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը բավականին բուռն քննարկումների առիթ է դարձել:

Վերջինս իր էջում դիմել էր հասարակությանը, թե՝ 

«Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաև՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»...

 

Հարկ է նկատել, որ վերջին շրջանում Փաշինյանի այսօրինակ հայտարարություններն ու գրառումները հաճախակի են դարձել: NEWSPRESS.am-ն արդեն անդրադարձել է խնդրին, թե ի՞նչը կլինի ընկած այս հայտարարությունների հիմքում: Չի բացառվում, որ Փաշինյանի «դերակատարումն» ավարտվել է և նա պետք է դուրս գա «խաղից»...

Անկեղծ ասած, եթե նա նման հայտարարություններ թողներ մի քանի ամիս առաջ, գուցե շատերը մտածեին, որ Փաշինյանի անունով կեղծ էջ է բացվել՝ նրա վարկանիշը գցելու համար: Սակայն այսօր իրավիճակը լրիվ այլ է՝ այն ոչ նախահեղափոխական է, ո՛չ հեխափոխական ու արդեն նույնիսկ ո՛չ էլ հետհեղափոխական...

Նախկինում գուցե Փաշինյանի նման ցանկացած հայտարարության ֆեյսբուքյան օգտատերերը դրական արձագանքեին, իսկ այսօր փոխվել է նաև արդեն «փոխված իրավիճակի» իրավիճակը...

Մի քանի մեկնաբանություններ մեջբերենք, որոնք գրառել են օգտատերերը.

Գոռիկ Գևորգյան. «Նիկոլ, քեզ անընդհատ հիշեցնելու եմ 2015 թվականի ձեր թիմի խայտառակ պարտությունը Վանաձորի ընտրություններում։ Այդ ժամանակ դու տղավարի քեզ պահեցիր ու ընդունեցիր, որ քո պարտության գլխավոր մեղավորը հենց դու ես։ Նույնիսկ ուզում էիր ՔՊ վարչության ղեկավարներին փոխել, այդ թվում՝ քեզ։ Իսկ հիմա, երբ կրկին պարտվում ես, փորձում ես հավայի կռուտիտներ անել, որոնք արդեն ձախողման դառը փորձ ունեն։ Սերժիկ-Ռոբիկ դուետը վկա»։

Ռոբերտ Ավագյան. «Բիձիկ, կիրակի առավոտ գիշերով յոռշ ես խմե՞լ, թե՞ ուռել ես: Մենակ-մենակ :)»:

Մաքս Վարշապետյան. «Ի սկզբանե ատամներով ձեզ պաշտպանել եմ ու ամեն օր կռիվ արել բոլորի հետ, անգամ հարազատ մարդկանց հետ ձեզ համար - հետևաբար, չփորձեք ինձ սերժական հանել:

Ես ` ամեն օր սոված ու ծարավ վճարել եմ հարկերս, սակայն մինչև հիմա աշխատում եմ հասարակական սեկտորում և օգնում եմ մարդկանց:

... Պետությունը բացահայտ ինձ ցույց ա տալիս, որ չի օգնելու, որ վախում ա ընդունի հակախտրականության օրենքը, որ ոչ կարամ դուրս գամ էս երկրից, ոչ էլ կարամ ստեղ հանգիստ ապրեմ:

Եվրոպային ներկայացնում եք, որ ապահով տեղ ա, մարդիկ իրար սիրում-հարգում են, գործը թափած, հնարավորությունները՝ լիքը: Ո՞ւմ եք խաբում ու խի՞ եք խաբում:

Բացի ձեր պոպուլիստական, ֆոբիաներով լի մտքերից, դեռ ոչինչ չեմ/չենք տեսել»:

Արսեն Վարդանյան. «Հեղափոխության առաջին օրերից պայքարել եմ՝ լցված հավատով, լավատեսությամբ: 

... քաղաքացին իր թիկունքում պիտի զգա պետության ուժն ու հոգածությունը, այլապես ավելորդ են դառնում կառավարությունը, Դուք... Սա ֆիդայական պետություն չէ, սա Հայաստանի Հանրապետությունն է՝ ազատ, անկախ ու արդար...

Բավակա՛ն է զոռ տաք պաթոսին, բավակա՛ն է Ձեր պերճախոս լեզվով կոծկեք ամեն բան, բավակա՛ն է միայն խոստումներ տաք: Մենք Ձեզ վստահել ենք, բայց այն, ինչ անում եք այժմ, քչերի սրտով է: Հուսախաբ մի՛ արեք մարդկանց, որոնք Ձեզ անվերապահորեն վստահել են, կամ էլ կարողացե՛ք արժանապատիվ հեռանալ...

Հ.Գ. Նախորդ իշխանությունը հանցախումբ էր, մեծավ մասամբ հղփացած տականքների խաժամուժ, իսկ Ձեր նշանակած տգետ, անպատրաստ, քծնող, դատարկամիտ կադրերը բոլորովին էլ նրանցից լավը չեն: Եվ ինչպես կասեր դասականը՝ սթափվե՛ք, գժուկնե՜ր...»:

Կրիստինա Ամիրյան. «Ինչո՞ւ չհարցնեմ. եթե ես արել եմ էդ կառավարության համար` ես, հարևան Ժորիկը, Պողոսը , Պետրոսը որ չանեինք կառավարության համար, հիմա Դավոս դուք չէիք գնա պ վարչապետ Ձեր տիկնոջ հետ։ Ով ինչ իր համար անում էր առաջ, շարունակելու է անել հիմա։ Թավշյա հեղափոխությունը միայն ձեր համար եղավ։ Հիմա եկել եք ու անամոթաբար աղքատությունը մեր գլխում ա` փոխվել մեզ է պետք ոչ կառավարությանը։

Ամոթ Ձեզ։ Մենակ հիշեք քայլելով բարձրանալը ավելի հեշտ է, քան գլորվելով հին տաշտակի առաջ հայտնվելը։ Ու գալու է էդ օրը ու ցավոտա լինելու «աղքատներիս» ցասումը։ Դուք էլ եք էքս դառնալու ու ավելի շուտ քան պատկերացնում եք` ձեր շրջագայությունների ցուցակը սեղմեք որ հասցնեք»։

Մարիամ Ավագյան. «Պ. վարչապետ ձեր ներշնչման դասընթացները չեն կշտացնում մարդկանց, ավելին, ադեկվատ մարդկանց նյարդայնացնում են, տպավորություն է, որ առաջ կառավարությունն էր մեղավոր, հիմա դուք եք կառավարում և դարձավ, որ մեզնից, ժողովրդից է, էտ դեպքում միգուցե ձեր անփորձ թիմով հետ քայլեք, փորձառուներին ձեր տեղը զիջեք, գոնե նրանք կուշտ են ու փորձառու, չէ որ ամբողջը մեզնից է կախված, անբաններիցս ու հեչ էական չի ով կլինի))))»...

Սմբատ Խանվելյան. «Աստվածաշնչում մի արտահայտություն կա. «Քո բերանով եմ դատելու քեզ», վարչապետ Նիկոլին դատելու է հեղափոխական Նիկոլը»..