Կոլումբիայի դեսպանատան աշխատակիցները փախել են Վենեսուելայից
Վենեսուելայում Կոլումբիայի դեսպանատան երեք աշխատակից իրենց ընտանիքնով, լքել է Վենեսուելան: Այդ մասին տեղեկանում ենք տեղի լրատվամիջոցներից:
Ավելի վաղ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր, որ խզում է Կոլումբիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
Մադուրոյի խոսքով՝ «Վենեսուելայի համբերությունը սպառվել է»:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոն հրաման էր ստորագրել, որ թույլատրում է Կոլումբիայի սահմանով Վենեսուելա տեղափոխել հումանիտար օգնություն, գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հրամայել էր փակել Կոլումբիայի հետ սահմանը: