Ովքե՞ր են աշխարհի ամենաառողջ բնակիչները
Հրապարակվել է աշխարհի ամենաառողջ բնակչություն ունեցող երկրների ցանկը: Այս մասին տեղեկանում ենք Cosmo.ru կայքից:
Ցանկը գլխավորում է Իսպանիան, որը նախորդ տարվա համեմատ միանգամից հինգ հորիզոնականով առաջ է անցել մյուս երկրներից: Երկրորդ հորիզոնականում Իտալիան է, որը նախորդ տարի առաջինն էր:
Առողջ բնակչությու ն ունեցող երկրների եռյակը փակում է Իսլանդիան: Այդ ցանկում են հայտնվել նաև Ճապոնիան, Շվեդիան, Շվեցարիան, Սինգապուրը, Իսրայելը, Նորվեգիան: Ցանկը կազմվել է Bloomberg-ի կողմից, որի համար հիմք են հանդիսացել Միջազգային առողջապահության կազմակերպության ամենամյա տվյալները: