Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը. Ժիրայր Սեֆիլյան
«Սասնա ծռեր» կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նախորդ օրն իր կողմից արված հայտարարության մեկնաբանություններին: Նրա դիտարկմամբ, շատ լրատվամիջոցներ խեղաթյուրել են իր խոսքը:
«Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը
Մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել։
Օրինակ, ասում են, որ ես խոսել եմ ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի եմ ունեցել, որ դա պետք է զենքով անել։
Մինչդեռ դա մերկապարանոց հերյուրանք է։
Հորդորում եմ առնվազն զերծ մնալ ակնհայտ ստեր տարածելուց և, եթե կա ցանկություն, պարզապես ընթերցել իմ հայտարարությունը»,-գրել է Ժիրայր Սեֆիլյանը: