ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Տնտեսություն

Ինչու փակվեց գյուղնախարարությունը

Պաշտոնապես հրապարակվեցին 2018-ի Համախառն ներքին արդյունքի տարեկան նախնական տվյալները: 2010-ականներին մեր երկրի ՀՆԱ-ի ծավալը տատանվում է 10,5 մլրդ-11,6 մլրդ դոլարի սանդղակում: ՀՆԱ-ի ամենամեծ ցուցանիշներն արձանագրվել են 2013, 14 և 17 թթ: Ամենաբարձր ցուցանիշը 2014-ին էր` 11,610 մլրդ դոլար: 2018-ը նույնպես ռեկորդակիր է: Պաշտոնապես ու վերջնական, հավանաբար, կհայտարարվի 12,3 կլրդ դոլարին մոտ թիվ:

Մեզանում բոլոր իշխանությունները սովորաբար նախընտրել են ՀՆԱ-ն դիտարկել որպես հպարտության աղբյուր, եթե այն աճ է ունեցել: Կամ գերադասել են լռել ու չնկատել (բնականաբար, ՀՆԱ-ի կրճատման պարագայում):

Իշխանություններն ու «պաշտոնական» տնտեսագիտությունը սովորաբար գերադասում են չիջնել ՀՆԱ-ի կառուցվածքային վերլուծության մակարդակին: Մինչդեռ այն տնտեսության ամենաիրական ու ամենաամբողջական պատկերն է: Մեր բոլոր կառավարությունները սիրել են խոսել «գիտելիքահեն տնտեսության» և հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների մասին: Ինչքան շատ են խոսել, այնքան այդ ոլորտները «անտեսանելի» են դարձել ՀՆԱ-ի մեջ: Օրինակ՝ 2017թ տվյալներով՝ տեղեկատվության ու կապի ոլորտի մասնաբաժինը 3,3 տոկոս է: Բավական է հիշել հարկատուների ցանկում կապի ոլորտի կազմակերպությունների մասնաբաժինը, ու միանգամից հասկանալի կդառնա, որ տեղեկատվության ոլորտին համարյա բան չմնաց: Բայց «դարի զավակ» լինելու կամ ներկայանալու մղումը բոլոր կառավարություններին ստիպել է այդ ոլորտները գերակա հայտարարել: Նման վերաբերմունքից (կամ, որ ավելի ճիշտ է` վերավերմունքի պակասից) տուժում են տնտեսության մյուս ոլորտները: Մինչդեռ ՀՆԱ-ի կառուցվածքային վերլուծությունը պարզ կդարձներ այն ոլորտները, որոնք իրական մասնաբաժին ունեն մեր տնտեսական կյանքում, և համապատասխան պետական քաղաքականության դեպքում զարգացման միանգամայն այլ որակ կստանային:

Պաշտոնական վիճակագրությունը ձևավորված ավանդույթներին տուրք տալով՝ տնտեսական վիճակագրության առաջին տողում տեղադրում է արդյունաբերության ոլորտը, ապա՝ գյուղատնտեսությունն ու շինարարությունը: Արդյունաբերության կշիռը ՀՆԱ-ում 17.4 տոկոս է: Գյուղատնտեսությանը՝ մոտ 13.7, իսկ շինարարությանը` 6.7 տոկոս: Սրանք 2017-ի ճշգրիտ թվերն են, որոնք էապես չեն տարբերվում նախորդ տարիների ու, հավանաբար, 2018-ի ցուցանիշներից: Բայց առաջարկում եմ դիտարկել արդյունաբերության կառուցվածքը: Այն ՀՆԱ-ում ներկայացվում է չորս ենթաբաժնով` 1. հանքարդյունաբերություն, 2. մշակող արդյունաբերություն, 3. էլեկտրական էներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում և 4. ջրամատակարարում, կոյուղու թափոնների կառավարում և վերամշակում: Արդյունաբերության մեջ այս չորս ոլորտների տեսակարար կշիռը համապատասխանաբար այսպիսին է` 17 տոկոս, 67 տոկոս, 15 տոկոս և 1 տոկոս: Փաստորեն, անհամեմատելի մեծ է մշակող արդյունաբերության մասնաբաժինը:

«Մշակող արդյունաբերություն» ասածի տակ շատ ոլորտներ են միավորվում` սննդարդյունաբերությունից մինչև պլաստմասսե իրերի ու քիմիական նյութերի արտադրություն: Բայց առաջարկում եմ դիտարկել հետևյալ փաստը` մեր ՀՆԱ-ի 17.4 տոկոսը կազմող մասնաբաժնում 40 տոկոսն ապահովում են սննդարդյունաբերությունը, ծխախոտի և խմիչքի արտադրությունը: Այս երեք ոլորտների արտադրանքի ծավալը 2018-ին պաշտոնապես կազմել է 621 680,9 մլն դրամ: (Հետաքրքիր է՝ մեր վերջին 5 կառավարությունների քանի՞ անդամ կկարողանար անսխալ կարդալ այս թիվը: Բայց սա հռետորական հարց է: Բնականաբար): Իհարկե, միամիտ է պնդելը, որ մեր մշակող արդյունաբերությունը բացառապես ներքին արտադրության գյուղմթերք է մշակում:

Բայց հաշվի առնելով այն, որ ներքին արտադրանքը մեծ բաժին ունի հատկապես արտահանվող արտադրանքի կշռում, կարելի էր հասկանալ, որ մեր համար գյուղատնտեսությունը տնտեսության ամենամեծ ճյուղերից է` ՀՆԱ-ի ու նաև արդյունաբերության մեջ զբաղեցնող չափով: Հետևաբար, բացարձակապես անհասկանալի է, թե ինչու փակվեց գյուղնախարարությունը: Նման քայեր ձեռնարկելիս մեր իշխանությունները սիրում են արևմտյան երկրների օրինակները բերել: Իսկապես հնարավոր է, որ 18 նախարարությունը շատ էր մեր տնտեսության համար: Բայց աշխարհի ամենամեծ տնտեսությունն ու մյուս երկրների համեմատությամբ բավական փոքր թվով նախարարություններ ունեցող երկրում` ԱՄՆ-ում, գյուղնախարարություն կա:

Բայց շատ ավելի կարևոր է «դարի զավակ» ներկայանալ ու անդադար խոսել նոր՝ գերժամանակակից ու տեղեկատվական տեխնոլոգիաներից:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org