ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Վազող տողեր

Ո՛չ Դուք, ո՛չ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ չեք բացառել Արցախն Ադրբեջանի կազմում դիտարկելու տարբերակը. Աշոտյանը՝ Տեր-Պետրոսյանին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը բաց նամակ է հղել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մեծարգո պարոն Նախագահ,

Այս տարիների ընթացքում, ելնելով ներքաղաքական իրավիճակից, տարբեր առիթներով արձագանքել եմ Ձեզ և Ձեր հայտնած տեսակետներին, սակայն երբեք նման դիմելաձևից չեմ օգտվել:

Այսօր թույլ տվեք հենց այսպես դիմել Ձեզ, որպես առիթ օգտագործելով Ձեր և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին Ձեր վերջին հոդվածը:
Անձնական փոխհարաբերությունների դաշտում չունեմ որևէ ցանկություն, ժողովրդական լեզվով ասած, մտնելու Ձեր մատի և Նիկոլ Փաշինյանի մատանու արանքը, ուստի արձագանքս բացառապես քաղաքական է:

Շատերը մտորում են, թե որն էր այդ հրապարակման քաղաքական անհրաժեշտությունը:
Դուք հրաշալի գիտեք, որ այսօր Փաշինյանին ձեռնտու չէ որևէ կերպ ասոցիացվել Ձեզ հետ, քանզի հասարակության շատ մեծ հատվածի համար դա, մեղմ ասած, դրական ազդակ լինել չի կարող: Սակայն Դուք նաև խորքային գիտակցում եք, որ վաղը-մյուս օրը Դուք եք ամեն կերպ լվանալու Ձեր ձեռքերը իր կառավարման աղետալի հետևանքներից, չցանկանալով պատմության մեջ մնալ՝ որպես դրանց մեղսակից:

Ձեր երկուսի միջև կապի բացակայության կամ աննշանության մասին մենք չենք վիճում: Սակայն Ձեր հիմնավորումները առավել սպառիչ կլինեին, եթե, օրինակ, անդրադառնալով ՀԱԿ-ի կադրային ռեսուրսի ներգրավման հարցին, Վլադիմիր Կարապետյանին հիշատակելուց բացի, մոռացության չտայիք Լիլիթ Մակունցից մինչև Անդրանիկ Քոչարյան ու Հովհաննես Իգիթյան, ինչպես նաև ընդգծեիք մի շարք այլ պատգամավորների և պաշտոնյաների ՀՀՇ-ՀԱԿ անցյալ ունենալու փաստը: Իրականում, Ձեր թիմակիցների թիվն այսօրվա իշխանության տարբեր օղակներում շատ ավելի մեծ է:

Խոսելով Հանրապետական կուսկացության մասին՝ Դուք կարծիք եք հայտնում, թե մենք լուսանցքում ենք: Երբ 2017 թվականին Ձեր գլխավորած դաշինքը խորհրդարանական ընտրություններին ստացավ ընդամենը 26 000 ձայն, կամ 1.6%, մենք Ձեզ լուսանցքային գործիչների շարքին չէինք դասում: Թույլ տվեք նաև հիշեցնել Ձեզ, որ ՀՀԿ-ն վերջին խորհրդարանական ընտրություններին ոչ միայն մասնակցեց, ի տարբերություն Ձեր ղեկավարած ուժի, այլև անգամ նման զարհուրելի պայմաններում միայն պաշտոնական արդյունքներով արձանագրեց 60 000 քվե, դարձավ 4-րդը, փաստելով, որ պահպանում է իր առաջատար տեղը Հայաստանի քաղաքական դաշտում: Եվ սա Նիկոլ Փաշինյանի՝ ում ուզում եք ընտրեք, բացի Հանրապետականից, սաստիկ հակաքարոզչության պայմաններում:
Չեմ ուզում կրկին խոսել 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների մասին, դրա առիթները շատ ենք ունեցել: Ընդամենը հաստատեմ, որ Սերժ Սարգսյանի՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի թեկնածուի, առաջադրման մասին քննարկումները մեկնարկել էին 2017 թվականի աշնանը, իսկ որոշումը կայացվել էր 2018 թվականի ձմռանը, այսինքն՝ հանրաքվեից մոտ 3 տարի հետո, և պայմանավորված է եղել այն բազմաթիվ արտաքին մարտահրավերներով, որոնց դիմակայելու, ինչպես արդեն համոզվում են շատերը և հոգու խորքում գիտեք նաև Դուք, Նիկոլ Փաշինյանն անզոր է:
Վստահ եմ նաև, որ Սերժ Սարգսյանի առաջադրման հարցի վրա մոտ ապագայում լրացուցիչ լույս կսփռվի՝ վերջակետ դնելով այդ որոշման քաղաքական բոլոր շահարկումների գործընթացին:

Մենք հիշում ենք նաև Ձեր քաղաքական սատարումը Սերժ Սարգսյանի իշխանությանը 2016 թվականին՝ ապրիլյան պատերազմի և ՊՊԾ գնդի գրավման օրերին: Հավատացեք, որ Ձեր այդ քայլերն ընկալվել են՝ որպես քաղաքական իմաստնության և առաջնորդության բացառիկ դրսևորումներ:

Ձեր հոդվածում, խոսելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր ու Նիկոլ Փաշինյանի մոտեցումների մասին, Դուք փորձում եք հերքել ձեր ծրագրերի նմանությունը, իրականում հաստատելով այն, երբ մի կողմից պնդում եք, որ Հայաստանի տարբեր ժամանակների առաջնորդներն ունեցել են իրենց սեփական ծրագրերը, մյուս կողմից ակնարկում եք, որ այդ ծրագրերը, իմա՝ Ձեր և Փաշինյանի, ընդհանրություններ ունեն: Թույլ տվեք հիշեցնել, որ 1997 թվականի Ձեր հրաժարականի հիմքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Ձեր ծրագրի մերժումն էր: Իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին հասարակությունը ևս մեկ անգամ մերժեց Ձեր մոտեցումներն Արցախյան հարցում, որքան էլ Դուք ջանքեր գործադրեցիք Ագնեսա Խամոյանին և Պետրոս Ղազարյանին հյուրընկալվելիս: Այո, ոչ Դուք, ոչ էլ Նիկոլ Փաշինյանն այս տարիների ընթացքում կտրականապես և հրապարակավ չեք բացառել հնարավոր կարգավորման որոգայթներում Արցախը՝ Ադրբեջանի կազմում դիտարկելու տարբերակը: Փաստենք, որ դեկտեմբերյան ընտրույթուններին Նիկոլ Փաշինյանի ստացած 70% ձայները Ղարաբաղյան հարցն իր պատկերացումների շրջանակներում լուծելու վստահության մանդատ չեն, քանզի, ի թիվս այլ փաստարկների, անգամ Դուք եք կարծում, որ իր կարգավորման ծրագիրը դեռ հայտնի չէ:

Պարոն Նախագահ,

Ձեր ծավալուն հոդվածի եզրափակիչ խոսքը ամենամտահոգիչն է: Դուք քաղաքական բազմակարծության և ազատ խոսքի ջատագովներին փորձում եք պիտակավորել՝ որպես ազգային դավաճաններ: Գուցե նման հռետորաբանությունը համահունչ է Ձեր կառավարման տարիներին այլախոհության ճնշման և քաղաքական հետապնդումների բազմաթիվ փաստերի հետ, սակայն այն համարժեք չէ այսօրվա Հայաստանում ստեղծված իրավիճակի և մեր ընդհանուր պետության առավել ժողովրդավարական տեսլականի հետ: Ներքին թշնամիներ որոնելու գործում Փաշինյանը ձեր խորհուրդների կարիքը չունի, նա անգերազանցելի է այդ հարցում: Ի դեպ, եթե Ձեր մատնանշած այլակարծությունն ու քննադատությունը իրոք ուղղորդվեին մեկ կենտրոնից, ինչպես Դուք եք կարծում, ապա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 10 ամիս էլ չէր դիմանա:

Եզրափակելով, ուզում եմ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը, այնուհանդերձ, Ձեր ֆունկցիոնալ շարունակությունն է, Ձեր քաղաքական ռեինկարնացիան, Ձեր թարմացված տարբերակը: Այո, նոր դիզայնով, նոր ֆունկցիաներով, սակայն նույն օպերացիոն համակարգով ու առանց երկրի ղեկավարին բնորոշ ու անհրաժեշտ բազում հատկությունների: Երկուսս էլ լավ գիտենք, որ Դուք և Ձեր կուսակիցներն իրականում Նիկոլ Փաշինյանին չեն համակրում, տարբեր պատճառներով. որովհետև իր մոտ ստացվեց այն, ինչ Ձեր մոտ չստացվեց, որովհետև 2014 թվականին նա Ձեզ դավաճանեց, որովհետև, վերջիվերջո, Դուք բոլորից լավ գիտեք իրեն:

Պարոն Նախագահ,

Եթե կարող եք, եթե ունեք այդ քաղաքական կամքն ու գիտակցումը, դուրս եկեք և դուրս հանեք Փաշինյանին «Մարտի 1-ի» քաղաքական պարադիգմայից: Մեր նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկի նման քաղաքական շահագործումը անարգանք է 10 զոհերի հիշատակի հանդեպ: Իջեք գերեզմանաքարերից, գտեք Ձեր և Փաշինյանի համար այլ պատվանդաններ: Կոչ արեք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Դուք բոլորից լավ գիտեք, թե երկրի նախկին ղեկավարների հանդեպ նման վերաբերմունքն ինչպիսի բումերանգի էֆեկտ է ունենալու մի օր, և այդ Պանդորայի արկղից, Աստված գիտի, թե երբ և ինչեր կարող են դուրս գալ ապագայում:

Հակառակ պարագայում նման մոտեցումներով Դուք անխուսափելիորեն կիսելու եք պատմական պատասխանատվությունն այս իշխանությունների ձախողման և Հայաստանին ու Արցախին հասցրած վնասի համար»: