Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Հասարակություն

Ղեկավարը պետք է քննիչի հետ պատասխանատվության ենթարկվի և քննիչի հետ խրախուսվի. Հայկ Գրիգորյան (լուսանկարներ)

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից նախորդ տարի կատարված աշխատանքներին:

Արմավիրի մարզային քննչական վարչության պետ Սամվել Տոնոյանը զեկուցել է 2018 թվականի ընթացքում մարզային վարչության կողմից կատարված աշխատանքները:

2018 թվականի ընթացքում Արմավիրի մարզի տարածքում արձանագրվել է հանցագործության 1488 դեպք` նախորդ տարվա 1377 դեպքի դիմաց, այսինքն՝ տեղի է ունեցել հանցագործությունների դեպքերի թվի աճ 111-ով: 130 դեպքով կամ 10.9%-ով արձանագրվել է բացահայտման տոկոսում հաշվվող հանցագործությունների աճ (1198-1328)։

Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցավորության դինամիկայի նվազում է արձանագրվել առանձնապես ծանր (14-8, նվազումը` 6 դեպքով կամ 42,9%-ով), այդ թվում նաև՝ 3 դեպքով կամ 33,3%-ով հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների դեպքերով (9-6):

10 դեպքով կամ 5,3%-ով (187-197) աճ է արձանագրվել ծանր և 136 դեպքով կամ 41,6%-ով՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքերով (327-463):

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հանդիպման ընթացքում ոլորտ առ ոլորտ ուսումնասիրել է մարզային վարչության վարույթում գտնվող քրեական գործերի ընթացքը: Անդրադառնալով քննիչների ծանրաբեռնվածությանը՝ ՔԿ նախագահը հայտնել է, որ նախատեսվում է Վաղարշապատի քննչական վարչությունում ավելացնել քննիչների հաստիքները:

«Վարչության պետերն անմիջական պատասխանատվություն են կրում նախաքննության կազմակերպման արդյունավետության համար։ Պետը միայն մակագրություններ կատարելու համար չէ։ Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է քայլեր ձեռնարկել, օգնել գերծանրաբեռնված քննիչներին՝ անձամբ վարույթում քրեական գործեր ընդունելով և քննություն իրականացնելով: Բոլորս քննիչներ ենք՝ տարբեր լիազորություններով: Բոլորն իրենց վարույթում պետք է գործ ունենան, որ կարողանան մտնեն քննիչի դրության մեջ և չկտրվեն իրականությունից: Եթե քննչական ստորաբաժանման ղեկավարը չի կատարում քննիչ գործառույթներ, դառնում է տնօրեն, ինչն անթույլատրելի է»,- ընդգծեց ՔԿ նախագահը:

Նրա խոսքով ստորաբաժանման ղեկավարը, պարտավոր է կոլեկտիվում ապահովել առողջ բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչն աշխատանքի արդյունավետության կարևոր նախապայմաններից է:

«Ստորաբաժանման ղեկավարը պարտավոր է պատշաճ վերահսկողություն իրականացնել՝ ենթակաների գործունեության նկատմամբ: Դիտորդի դերն անթույլատրելի է: Ղեկավարը պետք է քննիչի հետ պատասխանատվության ենթարկվի և քննիչի հետ խրախուսվի՝ քննիչի անմիջական վարույթում գտնվող քրեական գործի արդյունքների համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը, անդրադառնալով քննիչների վերապատրաստմանը, նշեց, որ նախատեսվում է ստեղծել կրիմինալիստիկայի վարչություն, որի գործունեության ընթացքում պարբերաբար կանցկացվեն դասընթացներ՝ առանձին հանցագործությունների մեթոդիկայի առանձնահատկությունների, քննչական գործողությունների տակտիկայի վերաբերյալ:

«Քննիչը դատավարական ընթացակարգի և քրեական իրավունքի իմացությանը զուգահեռ պետք է տիրապետի քննության մեթոդիկայի առանձնահատկություններին, որ պատկերացում կազմի, թե ինչպես և ինչ նրբություններով պետք է բացահայտի հանցագործությունը»,- շեշտեց ՔԿ նախագահը:

Հայկ Գրիգորյանը դրական գնահատեց մարզային վարչության կատարած աշխատանքը և կոչ արեց կատարելագործել այն: