ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Քաղաքականություն

Փաշինյանը չի ուզում գահավիժել. ինչու Լևոն Տեր-Պետրոսյանն «ուրացավ»

Օրերս հրապարակվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «սրտաճմլիկ» տեքստը այն մասին, թե ինքը Նիկոլ Փաշինյանի հետ, մեղմ ասած, կապ չունի: Նա իր հայտարարության մեջ նշել էր առնվազն 5 կետ, որոնք խոսում են իր և Փաշինյանի մտերմության մասին և հերթով «ուրանում» դրանք: Մնում էր՝ ասեր՝ «Ի՞նչ Փաշինյան, Նիկո՞լն ով է»...

«Արտաամուսնական կապերի» մասին լուրերը «չեզոքացնելու» համար, Լևոն Տեր-Պետրոսյանն իր տեքստում օգտագործել էր իր ամբողջ բառամթերքը. Է՛լ «հերյուրանք», է՛լ «մոգոնված», է՛լ «կատարյալ անհեթեթություն», է՛լ «քաչալ շուն», է՛լ «գող փիսո»…

Այս որակումներն ուղղված էին մարդկանց, ում «ճիգերով», իբր, դաշտ են նետվել իր և Փաշինյանի հարաբերությունների մասին լուրերը: Իսկ ավելի կոնկրետ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը սլաքներն ուղղել էր նախկին իշխանությունների վրա և նրանց անվանել չարախոսներ...

Սա, իհարկե, տրամաբանական «ռեակցիա էր»...

Տեր-Պետրոսյանը, որպես թրծված քաղաքական գործիչ, պարտավոր էր և պատասխանեց իր մասին դաշտ նետված տեղեկատվությանը, բայց քանի որ ո՛չ իրեն ու ո՛չ էլ հատկապես Փաշինյանին տհաճ անակնկալներ պետք չեն, ուստի տրամաբանական է նաև այն, որ Տեր-Պետրոսյանն, ի պատասխան շրջանառվող լուրերի, չէր հայտարարի, թե հա՛, ճիշտ է, իր ու Նիկոլի հարաբերություններն ունեն տարիների պատմություն ու իրենց կապն անքակտելի է, որ իրենց հայացքները Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում նույնն է, որ կոնգրեսականները Նիկոլի կողմից պաշտոններ են ստանում, որ Նիկոլը շատ հաճախ իրենից խորհուրդներ է հարցնում և որ, առհասարակ, Նիկոլն իր հոգեզավակն է…

Իհարկե, ՀՀ առաջին նախագահը կարող է հերքել, պաշտպանվել՝ պաշտպանելով իր «խնամյալին», քանի որ, ինչպես նկատեցինք, գոնե այս շրջափուլում, նա այլընտրանք չունի. եթե խոստովաներ ու «օրինակացներ» իր և Փաշինյանի կապը, ապա, նիկոլապաշտ հասարակությունից գուցե մի հոծ զանգված ուրանար Փաշինյանին՝ հասկանալով, որ «դարձ են եղել» դեպի շատ հին, նոր անկախություն ձեռք բերած Հայաստան:

Մյուս կողմից էլ, ինչ էլ որ ասի Տեր-Պետրոսյանը, բոլորին է հայտնի, որ տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը եղել և միգուցե նաև մնում է նրա բարձրախոսը: Նրանց գործընկերային հարաբերությունները թեև այսօր ֆորմալ բնույթ չեն կրում, սակայն նրանք գաղափարակիցներ են և գտնվում են նույն տիրույթում:

Գուցե իրենց հարաբերություններն արտաքուստ «սառը» կամ այդպիսին ցույց տվող Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին ձայնն իրականում գոռում է ու ցանկանում բարձրաձայնել «անթաքույց սիրո և կապի» մասին, բայց հանգամանքները թույլ չեն տալիս ու նրանք դեռ պատրաստ չեն հարաբերությունների օրինականացմանը, քանի որ դա ռիսկային կլինի:

Լևոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը հասարակության շրջանում ոչ թե ընկել, այլ գահավիժել է անդունդ: Այս պահին, երբ Փաշինյանի վարկանիշը ևս չի փայլում, կնքահոր և հոգեզավակի ակնհայտ կապը կարող է արագացնել Փաշինյանի հեղինակության անկումը... Սա ավելորդ գլխացավանք է, որին Փաշինյանը դեռ պատրաստ չէ. նա չի ուզում արագ գահավիժել...

 

Ա.Սահակյան