Շակիրան կկանգնի դատարանի առաջ
Աշխարհահռչակ երգչուհի Շակիրան իսպանական դատարանի առաջ կկանգնի՝ հարկերից խուսափելու մեղադրանքով: Այս մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Խոսքն ավելի քան 14 միլիոն եվրոյի մասին է: Դատական գործի առաջին լսումը կկայանա հունիսի 12-ին: Կոլումբիական արմատներով երգչուհին առաջին հայտնին չէ, որ հարկերից խուսափելու մեղադրանքով կանգնում է իսպանական դատարանի առաջ:
Այսպես. 2016 թվականին աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին և նրա հայրը մեղավոր են ճանաչվել 4 միլիոն եվրո հարկ չվճարելու համար: