Իրանը Մեծ Բրիտանիային մեղադրել է կեղծ դրոշի ներքո սադրանք կազմակերպելու մեջ՝ ավիաբազայում տեղի ունեցած միջադեպից հետոՀրդեհ Նոր Արեշում․ այրվել են փայտի կուտակ և տան տանիքի փայտե կառուցատարրերԹուրքիան հույս ունի մոտ ժամանակում ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնել F-35 կործանիչների հարցումՀայաստանն ու Լեհաստանը քննարկել են համագործակցության նոր նախաձեռնություններըՌյաբկովը բացառել է Ուկրաինայի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների արտահոսքըԵՏՀ կոլեգիայի նիստում քննարկվել են եվրասիական տնտեսական ինտեգրման արդիական հարցերՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԵԶԲ-ն Հոնկոնգում առաջին անգամ պարտատոմսեր է տեղաբաշխելԱլբանիան փակել է ԵՄ-ին անդամակցության բանակցությունների չորրորդ գլուխըՓաշինյանը ՔՊ-ականների հետ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերն է քննարկելՀռոմի պապի վիրահատությունը հաջող է անցել, թոքային հանգույցը հեռացվել էԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի պատերազմի զոհերի հուշարձանն ու «Շոշի Ագոյի» հուշակոթողըԱտլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելԿոս․ Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությունը կվերսկսվի միայն փոխադարձ քայլերի դեպքումԹրամփը կարող է ծանր հարված հասցնել ՈւկրաինայինՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպանըՄիրզոյան․ «Այսօրվա տարածաշրջանն այլևս այն տարածաշրջանը չէ, որը գոյություն ուներ»Անտոնիու Գուտերեշը կայցելի Երևան․ հանդիպում կլինի Փաշինյանի հետԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներով հերթական չվերթն է ժամանել Հայաստան․ Sputnik ԱրմենիաԵրևանը տրանսպորտային ճգնաժամի մեջ է․ քաղաքացիները ժամեր են կորցնում խցանումներում․ ԴանիելյանՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասել«Դպրեվանքը պետք է լծվի հոգևոր և մտավոր մարդ կերտելու սրբազան առաքելությանը»․ Արամ ՎեհափառՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻնչ կենսագրություն ունի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նորանշանակ պետըԳյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ նա մահացել էԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչն Արմավիրում քննարկել է ընթացիկ խնդիրներըԲելգիայի փոխվարչապետ. «Եվրոպան պիտի խորացնի գործակցությունը Թուրքիայի հետ»Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ի «Արգելք-2026» զորավարժության շրջանակում զինծառայողները գործնական վարժանքներ են իրականացնումՄասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները Գազայում ցեղասպանություն է անվանելԿարևորվել է Հայաստանի ու Կիպրոսի խորհրդարանականների արդյունավետ համագործակցությունըԵԱՏՄ-ԱՊՀ․ համագործակցություն սպառողների անվտանգության ապահովման ոլորտումՌուսաստանը, Իրանը և արհեստական բանականությունը՝ Մեծ Բրիտանիայի գլխավոր սպառնալիքները. MI5-ի ղեկավարՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀՄերձավոր Արևելքում շարունակական պատերազմը կհանգեցնի աղետի․ Կարմիր խաչի միջազգային կոմիտեՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ17 000 000 դրամի պահանջ. «ՔՊ»-ն որոշել է թալանել և սնանկացնել մեր ընտանիքը. էդգար ՂազարյանԿարող ենք վաղն առավոտյան լրահոսում հայ-թուրքական սահմանի բացման վերնագիր տեսնել․ ՄիրզոյանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և Հնդկաստանի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են ռազմակրթական համագործակցությունըՌաֆայել Վարդանյանը նշանակվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերիցԳլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ«Սամվել Չերքեզյան Գրիգորի» ԱՁ-ում բացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՍաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանը անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակմանըԼույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՖրանսիայի բուհերի մոտ 90 տոկոսում դասադուլներ են
Վազող տողեր

Լուրջ վերաբերեք Ձեր կարգավիճակին. Գևորգ Պետրոսյանը՝ Արայիկ Հարությունյանին (տեսանյութ)

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան լայվով և կից գրել. 

«Ահա, թե ինչով է զբաղված Կրթության և գիտության նախարարը

Եթե նախարարին դեմքով չճանաչեի, այս տեսանյութը դիտելիս կկարծեի, թե Շամշյանն իրեն ժամանակավոր փոխարինող է կարգել՝ «Սուրանկյուն» հաղորդաշարը շարունակելու համար։

Պարոն նախարար, հո չե՞ք մոռացել, թե ինչ եք աշխատում։

Մի՞թե Ձեր աշխատասենյակում հանրության կողմից ոչ միանշանակ ընդունվող Կարաբինային հավուր պատշաճի ընդունելուց հետո երկրորդ ամենակարևոր գործը լայվ մտնելն ու աշխատանքային ժամերին հետաքննություն վարելն է։

Բա կրթության ու գիտության հարցերը...

Էն, որ ճիշտ չեք արտաբերում Ձեր ղեկավարած ոլորտը կարգավորող օրենքի անվանումը, դա մի կողմ (մի առիթով վերջերս ասել էիք, որ անգիր անել չեք սիրում)...

Էն, որ կրթության և գիտության նախարարին չեն պատշաճում այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են, օրինակ՝ «կարողանա գլխավորի», «մի հետաքրքիր բան ունեմ ձեզ ցույց տալու» և այլն, դա էլ մի կողմ...

Բայց մի՞թե լայվ մտնելն ու նախկիններին քննադատելն է Ձեր գործը։

Դպրոցներում դասավանդման խնդիրները, դասագրքերի որակը, դասարանային հագեցվածությունը, աշխատանքի պայմանները, հանրակրթական հաստատություններից որակյալ կադրերի արտահոսքը, մանկավարժների հացի խնդիրը, բուհերի լսարանային պայմանները, գյուղական համայնքներում դպրոցների անմխիթար վիճակը, դասախոսների ցածր աշխատավարձերը... Ո՞ր մեկն ասեմ...

Լուրջ վերաբերեք Ձեր կարգավիճակին։ Մի նսեմացրեք մեր իրավապահներին։ Թողեք իրենք զբաղվեն չարաշահումներով ու դրանց մեղավորներով։ Լայվ մտնելով նախարարություն չեն ղեկավարում, պարոն նախարար...

Խնդրում եմ ծ՝ ֆեյքերով չգրոհեք, չեմ արձագանքելու...

Պատասխան էլ չեմ պահանջում։ Ընդամենը հորդորում եմ զբաղվել բուն գործով...»,- գրել է պատգամավորը: 

Իսկ ավելի վաղ իր լայվին կից Կրթության և գիտության նախարարը գրել էր. 

«Ուղիղ մեկ տարի առաջվա կեղծողներն այսօր ԵՊՀ են պաշտպանում ։)

Ուղիղ մեկ տարի առաջ ճիշտ այս օրը ԵՊՀ-ում տեղի էին ունենում կեղծիքներ, ու ակադեմիական ազատությունների և բուհական ինքնավարության նորօրյա ռահվիրաները սուսուփուս, բերանները ջուր առած հետևում էին այդ կեղծիքին։ Ախր, ամեն ինչ արձանագրված է, մի՛ խոսեք, ինչ խոսում եք, օգտագործվում է ձեր դեմ»։

Ներկայացնում ենք նաև նախարարի ուղիղ եթերի տեսանյութը.