ՄԱԿ-ը հայտնում է՝ աշխարհում սովի մակարդակը նվազել է, սակայն վտանգները պահպանվում ենՍպիտակ տունը դժգոհ է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար նշանակելու կապակցությամբԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ ՌովերսինՎահան Կոստանյանը Կանադայի Սենատում քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնումըՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԾառուկյանն ու իրանցին առերեսվեցին, ցուցմունքների մեծ մասը սուտ էր, դա ցույց ենք տվել. պաշտպան (տեսանյութ)Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկԼարված մթնոլորտ՝ ՔԿ-ի դիմաց, ոստիկանները չեն կարողանում տեղ ազատել, որ Ծառուկյանին ՔԿ-ից տանեն (տեսանյութ)Հայտնի են Ազգային ժողովում «Հայաստան» դաշինքը ներկայացնող պատգամավորներըՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններիցԱղոթում ենք Հայաստանի և Ամենայն հայոց կաթողիկոսի համար․ մետրոպոլիտ ԱնտոնիոսՀԾԿՀ-ում ԵՄ փորձագետների մասնակցությամբ քննարկվում են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումներըԳարիկ Սարգսյանը լքում է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնը, վերցնում է պատգամավորական մանդատը
Զինծառայող է մահացել. Քննչական կոմիտե
Ժամանակն է հեռանալու. նա կnրծանում է ֆուտբոլը. Տեբասը՝ Ինֆանտինոյի մասին1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայումԹրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելըԿարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմումՉկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. ԳալստանյանԿենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին էՀրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալըԿատարը, Եգիպտոսը, Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին առաջարկել են 10-օրյա հրադադարՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՉինացի զինվորները Հարավչինական ծովում բախվել են ֆիլիպինցի զինվորների հետ. կա վիրավորԸմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք առաջնությանըԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻսրայելը Գազայի հատվածը կիսում է երկու մասիԿողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կաՆարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը հետաձգվեցՀրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոնԿտրուկ վատացել է Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունըՀաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ ՍրբազանՌԴ-ի համար խնդիրը ոչ թե Հայաստան-Ադրբեջան գործընթացն է, այլ այդ գործընթացներից դուրս մնալու վտանգըԱրթուր Օսիպյանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ. դատարանը վարույթ է ընդունելԻրավական կամայականությունը՝ որպես ինքնադատաստանի ինստիտուցիոնալացման նախադրյալ. ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն«Սա այն դեպքերից է, երբ կալանքը դառնում է ոչ թե դատավարական միջոց, այլ ուղերձ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն քննադատել իշխանությունն ուզուրպացրածներին». ՀովասափյանԻրանի կողմից Հորդանանում հրթիռային հարվածների հետևանքով զոհվել և վիրավորվել են ամերիկացի զինծառայողներԱնահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերՈւկրաինայի ԶՈւ-ի hարվածները Wildberries-ի պահեստներին կարող են ռшզմական հանցագործnւթյnւն լինել. ՄԱԿՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր՝ 62 տոկոսով ավելի 2025-ի 1-ին կիսամյակից. Ռոմանոս ՊետրոսյանԱնկախ աուդիտ՝ «Վեոլիա Ջուր»-ի ջրամատակարարման և սպասարկման որակը գնահատելու համար Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվՄի քանի օրից կինոն սկսվելու է. Արթուր ԴանիելյանՀայհիդրոմետը զգուշացնում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակի մասինՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվել«Կորպուս Գաստրոբար»-ում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերք, մեկ արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Ովքեր են «Ուժեղ Հայաստան» դաշինքից ինքնաբացարկ հայտնել
Մշակույթ

Պետություն, որտեղ արվեստն արդեն արժեք չունի․ Մինասի ոչնչացող որմնանկարները (լուսանկարներ)

Որքան էլ քննադատենք Սովետական միության իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը, այնուամենայնիվ, պետք է ընդունենք, որ այդ պետությունը և՛ սպանում էր արվեստի գլուխգործոցներ կերտողներին, և՛ պահպանում էր արվեստի գլուխգործոցները։ Այդ առումով՝ նրանք բացառիկ էին։ Մենք կարողացանք ձեռք բերել անկախություն ու հիմա կանգնած ենք կոտրած տաշտակի առաջ։ Մենք սիրում ենք բարձրաձայն ասել, հպարտանալ ու բոլորին տեղեկացնել, որ մեր երկիրը թանգրան է բաց երկնքի տակ։ Դա ուրախալի է, սակայն նաև սարսափելի։

Բավական է պտտվել Հայստանի Հանրապետության տարածքում ու ականատես կլինեք կիսաքանդ տաճարների, եկեղեցիների, որոնք գնում են դեպի կործանում։ Այստեղ պետք է հիշել մեր լավագույն նկարիչներից մեկին՝ Մինաս Ավետիսյանին, ում ուղղակի սիրում ենք, սակայն ոչինչ էլ չենք կարողանում անել ի նշան նրա հանդեպ մեր սիրո: Մինասին սիրելու համար պետք է փրկել նրա որմնանկարները, որոնց մի մասն ուղղակի ոչնչանում է։

Արդեն 30 տարի է, որ չենք կարողանում փրկել Մինասի այն որմնանկարները, որոնք կործանման եզրին են։ Չենք կարողանում, քանի որ փող չկա բյուջեում։ Սա լավագույն պատճառաբանությունն է։

Եթե կարելի է տասնյակ հազարավոր դոլարներ ծախսել տոնածառի, կոնյակի, անիմաստ փառատոնների և տարբեր հիմարությունների վրա, ապա մի՞թե չի կարելի գումար ուղղել արվեստի գլուխգործոցները փրկելու համար։ Միանշանակ, կարելի է։ Այստեղից՝ ենթադրություն, որ կամ պետական ապարատում չկան մարդիկ, ովքեր հասկանում են այդ ամենից ու կբարձրաձայնեն, որ կարելի է այսինչ անիմաստ ծախսերի փոխարեն փրկել արվետի գլուխգործոցներ, կամ էլ կան, բայց նրանց լսող չկա։ Ինչևէ։

Գյումրիի կիսաքանդ գործարանում են գտնվում Մինասի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարները։ Տեսականորեն, վերջինս արդեն գոյություն չունի։ Այդ որմնանկարից մնացել է միայն մի քանի տոկոսը։ «Գիշեր»-ը նույնպես մեծամասամբ փչացել է, սակայն կա հույս, տարբերակ, ելք՝ այն փրկելու համար։ Զավեշտալին այն է, որ կիսաքանդ գործարանի դիմաց ապրող մարդկանց մեծ մասը նույնիսկ չգիտի, որ այդտեղ որմնանկարներ կան ու պատկանում են Մինասին։ Ուրախալի է նաև այն, որ Մինասի մի շարք որմնանկարներ փրկվել են, իսկ մի քանիսը գտնվում են ապահով տեղերում։

Վերջերս մեծ աղմուկ բարձրացավ «Գիշեր» որմնանկարի շուրջ, սակայն աղմուկն  ինչպես բարձրացել էր, այնպես էլ լռեց։ Բարձրաստիճան պետական պաշտոնյաներից ոչ ոք չխոսեց այս հարցի շուրջ։ Ու երևի չեն էլ խոսի, քանի որ իրենց արվեստ պետք չէ, մշակույթ պետք չէ, ու նմանատիպ արժեքներ պետք չեն։ Ոմանք գիտեն, որ իրենք պատմության մեջ կմնան քայլելու, պաշտոն ստանալու, հիմն փոխելու ու ոչինչ չանելու համար։

Լավագույն քննադատը ժամանակն է։ Ու պետք է հավատալ, որ հրաշք տեղի կունենա ու Մինասի «Գիշեր» որմնանկարն ու «Ցերեկ» որմնանկարի պատառիկները կփրկվեն։

NEWSPRESS.am