Փաշինյանը տիկնոջ հետ ժամանել է Իրան
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Իրան։
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Այսօր Թեհրանում վարչապետը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ, որից հետո երկու երկրների առաջնորդները զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Երեկոյան նախատեսված է հանդիպում Թեհրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայաստանի վարչապետի այցը Իրան պաշտոնական է, այն կտևի 2 օր: