ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե ՀովհաննիսյանԿարբիից Մուղնի՝ միասնական աղոթքով․ ուխտերթ՝ Սուրբ Գևորգի տոնինԵթե հանրաքվե անցկացվի ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին՝ ինչպե՞ս կքվեարկեն հայաստանցիները․ հարցումԹուրքիան պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների վերսկսմանը. ԷրդողանԻմ ուժերի ներածին չափով ամեն ինչ անելու եմ, որ հատվածականությունը, մանր-մունր գզվրտոցները, նեղ կուսակցական շահերը դուրս մղվեն մեր կյանքից. Արեգնազ ՄանուկյանՈւշադրություն․ Ոսկեհատի կամուրջը վթարային վիճակում էՀարավային Կովկասում սպասվող խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար. ԱլիևԿասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղներըԻշխանությունները փորձելու են հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել. եթե չհամախմբվենք՝ ոչ մի լավ բան չեմ տեսնում. ՇարմազանովՀայաստանի քաղաքացիների 54 տոկոսի կարծիքով Հայաստանում կան քաղբանտարկյալներ․ ովքեր են նրանք
Հասարակություն

Հարց Մարիամ Փաշինյանին՝ Ձեր մայրիկի կողմից խմբագրվող «Հայկական ժամանա՞կն» էլ եք համարում դեղին մամուլ

Անցյալ տարվա ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների ոգևորությունը կամաց-կամաց նստում է, և մարդիկ սկսում են տեսնել, որ դրսում, օրինակ, երբեմն-երբեմն ցուրտ է, անկախ Գագիկ Սուրենյանի ու Լիլի Հովերի ջերմ կանխատեսումներից, իսկ սառնարանում էլ դատարկություն է հիմնականում, գազը, լույսը չեն էժանացել, աշխատավարձներն այդպես էլ չբարձրացան, թոշակ-նպաստներն էլ՝ նմանապես։

Փոխարենը բարձրացան պարենային ապրանքների գները, խորացավ աղքատությունը, ընդ որում՝ ոչ միայն մարդկանց գլուխներում, ինչպես Նիկոլ Փաշինյանը հաճեց նկատել, այլ իրական կյանքում։ Եվ, բնականաբար, մարդիկ սկսում են քննադատել, ընդ որում, քննադատել իրատեսորեն, հեղափոխություն արածի պահանջատիրական տոնով, Նիկոլին իշխանության բերածի պահանջատիրական տոնով։ Սակայն այս ամենը կարծես թե դուր չի գալիս 800 հազար պորտաբույծի, աղքատությունը գլուխներում պարփակածների ջանքերով կառավարական դաչա, արտասահման ու էլիտար սրճարաններ «կայֆավատի» գնացող Փաշինյան ընտանիքի անդամներին։ Եվ ահա Նիկոլին ու Աննային միացել է նրանց դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։ Ֆեյսբուքյան իր էջում նա, մասնավորապես, գրել է․

«Երբ տեսնում եմ կեղծ լուրեր իմ կամ ընտանիքիս անդամների մասին, բացարձակ չեմ սրտնեղում, թե ինչ լույսի տակ են ուզում ինձ (մեզ) ներկայացնել, այլ սրտնեղում եմ, որ Հայաստանում դեռ կան մարդիկ, ովքեր փորձում են հիասթափություն ու հուսահատություն մղել երկար տարիներ պայքարած ու վերջապես հաղթանակած ժողովրդի մեջ՝ այս դեպքում կեղծ լուրեր հրապարակելով մեր մասին: Շատերս տարբերում ենք ապատեղեկատվությունը ու դեղին մամուլը իրական տեղեկատվությունից, բայց կան շատերը, որ ճշգրտորեն չեն ուղղորդվում տեղեկատվություն որոնելիս:

Հույս ունեմ, որ մամուլը մի օր Հայաստանում կթևակոխի մի նոր որակյալ հարթություն, որը իսկապես կլինի օգտակար հասարակությանը ուղղորդելու, իրականությունը ներկայացնելու ու իշխանություններին հասարակության իրական խնդիրները մատուցելու հարցում: Այսօր Հայաստանում էդպիսի մամուլ չկա»:

Այն, որ Փաշինյանի թիմում պարզապես տանել չեն կարողանում մամուլին, որպես չորրորդ իշխանության, գիտեինք։ Գիտեինք, որ նախկին լրագրող Փաշինյանն ու նրան պատկանող «Հայկական ժամանակը» խմբագրող նրա տիկին Աննա Հակոբյանը նույնպես սկսել են մամուլի հանդեպ «թարախ շնչել» և անցնել ուղղակի ու անուղղակի ռեպրեսիաների։ Սակայն այն, որ արդեն նոր Փաշինյաններն էլ են անցել իրենց «չաղ ուրախ ու բախտավոր» կյանքի պաշտպանության գործին և որոշել առաջին քարը նետել մամուլի բոստան, այ դա արդեն նորություն էր։

Մեծ հաշվով նորմալ է, չէ՞ որ խոսքը «չաղ ուրախ ու բախտավոր» կյանքի պաշտպանությանն է վերաբերում։ Այս ամենով հանդերձ, կուզենայինք նախ արձանագրել․ Մարիամ, Դուք սխալվում եք։ Նախ մամուլը հասարակությանը մատակարարում է լրատվություն։ Այն պարտադիր չէ, որ լինի ձեր քիմքին հաճելի և մամուլը կդադարի լինել մամուլ այն ժամանակ, երբ սկսի ուղղորդվել։ Հենց այդ պահից նա կդառնա քարոզչական գործիք։ Սա մեկընդմիշտ հիշեք։ Մյուս կողմից, քննադատական մամուլը կարեւոր է հայրիկիդ համար այնքան, որքան թիկնազորը, թանկարժեք ավտոշարասյունը, ի վերջո՝ ուսապարկն ու խոսափողը կամ սելֆիի ձողը։ Այդ նույն մամուլը, որին Դուք հիմա մեղադրում եք, կանգնել է Ձեր հայրիկի կողքին հեղափոխության օրերին նաև այն պահին, երբ հայրիկդ, Սասունն ու մյուսները ձերբակալվել էին անցյալ տարվա ապրիլի խառն օրերին ու մայրիկդ պատրաստվում էր դիմել Սերժ Սարգսյանին։

Մեկ հարց էլ․ տարիներ շարունակ հայրիկիդ «Հայկական ժամանակը», որը հիմա խմբագրում է Ձեր մայրիկը, ավելի սուր ու թունոտ է եղել, քան հիմիկվա քննադատությունների ողջ ծավալը միասին վերցված։ Ասում եք, որ Հայաստանում որակյալ մամուլ չկա։ Դա նաև «Հայկական ժամանակի» վրա՞ է տարածվում, թե՞ այդ դեպքում այլ՝ երկակի ստանդարտներ են գործում։ Դուք «Հայկական ժամանա՞կն» էլ եք համարում դեղին մամուլ։

NEWSPRESS.am