Վիետնամում սպասվում է Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի հանդիպումը
Վիետնամի մայրաքաղաքում սպասվում է Ամերիկայի նախագահ Դոնամդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք BBC կայքից:
Հանդիպումը տեղի կունենա Sofitel Legend Metropole հյուրանոցում:
Վիետնամի մայրաքաղաք Հանոյում ուժեղացված ռեժիմով հսկում են նախագահների անվտանգությունը:
Քաղաքի փողոցներում նույնիսկ մի քանի զրահապատ տանկեր կան: Նախագահ Թրամփը իր Twitter-ի էջում անդրադարձել է սպասվելիք հանդիպմանը: Թրամփն իր գրառման մեջ Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկեր և խոստացել, որ Հյուսիսային Կորեան կծաղկի ու կբարգավաճի, եթե վերջինս հրաժարվի միջուկային ծրագրից: