Էրդողանը հակադարձել է Խուան Գուայդոյին
Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի հայտարարությունը, թե մի քանի բարձրաստիճան վենեսուելացի պաշտոնյաներ փախել են Թուրքիա, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:
«Ոչ ոք Վենեսուելայից չի փախել և ապաստանել իմ երկրում: Դա սուտ է: Գուայդոն ընտրված ղեկավար չէ, եթե նա նման հայտարարություն է անում Թուրքիայի մասին, ապա նա մեզ չի ճանաչում»,- ասել է Թուրքիայի նախագահ Էրդողանը: