Սերգեյ և Յուլյա Սկրիպալները չեն մահացել
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն հերքել է այն լուրը, թե Սերգեյ և Յուլիա Սկրիպալները մահացել են: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից:
«Ես կարող եմ հաստատել, որ նրանք ողջ են և կարող եմ հաստատել, որ նրանց է փոխանցվել Ռուսաստանի դեսպանի առաջարկը՝ հանդիպելու նրանց հետ»- ասել է Մեծ Բրիտանիայի դեսպանը:
Նա նաև հավելել է, որ նախկին ռուս հետախույզը և նրա աղջիկը գտնվում են ապահով վայրում և չեն ցանկանում հանդիպել Ռուսաստանի որևէ ներկայացուցչի հետ: