Բաքվում ավարտվել է ռուս բիզնեսմենի դատը
Բաքվում ավարտվել է ռուս բիզնեսմենի դեմ դատական հայցի քննությունը, ով մեղադրվում է փողերի լվացման մեջ՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչների ֆինանսավորելու միջոցով: Այս մասին տեղեկանում ենք ռուսական լրատվական կայքերից:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Սալեհ Ռուսմանովը, ով Մոսկվայում մանր առևտրով է զբաղվել, նախորդ տարի վերադարձել է Ադրբեջան՝ հարազատի թաղման արարողությանը մասնակցելու:
Երեք օր անց, երբ նա օդանավակայան գնալիս է եղել, որպեսզի վերադառնա Ռուսաստան, նրան ձերբակալել են: Սկզբում նրան մեղադրում էին թմրանյութեր պահելու մեջ, այնուհետև ավելացավ փողերի լվացման մեղադրանքը՝ իբրև թե ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված գումարները Ռուստամովը փոխանցել է ադրբեջանական ընդդիմադիր «Ադրբեջանի ազգային ճակատ» կուսակցությանը:
Ինքը՝ Ռուստամովը, իր մեղքը չի ընդունում և համարում է, որ դա քաղաքական հետապնդում է: